Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը ԵՄ ներկայացուցչին դժգոհել է ՀՀ-ում դիտորդների ներկայությունից

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը նախօրեին  հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնայի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Բաքվի և Բրյուսելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։ Նաև նշվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության կարևորությունը տնտեսության և առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտներում։ Անդրադառնալով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ոլորտում Ադրբեջանի դերին՝ «հույս է հայտնվել, որ այդ դերն էլ ավելի կմեծանա Ադրբեջանից Եվրոպա կանաչ էներգիա արտահանելու նախագծերի իրականացմամբ»։

«Մամեդովը ԵՄ ներկայացուցչին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ներկա փուլը, երկկողմ ձևաչափում ձեռք բերված առաջընթացը։ Քննարկվել է ԵՄ հնարավոր աջակցությունը հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանման, ականապատ տարածքների մաքրման, տարածաշրջանային կապերի վերականգնման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Ընդգծվել է, որ Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը և այդ երկրի զինումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ չեն ծառայում հենց այդ խաղաղությանը, այլ ընդհակառակը, նման գործողությունները ուժեղացնում են ռևանշիստական ​​տրամադրությունները Ադրբեջանի նկատմամբ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։

Հավելենք, որ  ավելի վաղ Գրոնոն Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի