ԵՀ-ն սպառնում է տուգանել Meta-ին, եթե փաստերի ստուգումը չեղարկվի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը կարող է հետաքննություն սկսել և նույնիսկ տուգանել Meta-ին, եթե այն չեղարկի փաստերի ստուգումը Եվրոպայում և դրանով իսկ խախտի ԵՄ թվային ծառայությունների ակտը (DSA)։ Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենյեն, փոխանցում է WP-ն։

Ավելի վաղ ամերիկյան Meta կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ ընկերությունը կդադարի օգտվել փաստերի ստուգման ծառայություններից՝ իր սոցիալական ցանցերում չափազանց մեծ գրաքննության պատճառով։

«Եթե նման տեղեկատվություն ստացվի [փաստերի ստուգման դադարեցման մասին], մեզ անհրաժեշտ կլինի ստանալ ռիսկերի գնահատման վերլուծություն այն փաստի վերաբերյալ, որ ընկերությունը չի համապատասխանում DSA-ին։ Իսկ եթե դրա միջոցները չեն համապատասխանում օրենքին, ապա մենք խախտումների ընթացակարգ ենք բացում և, ըստ այդմ, կարող են տուգանքներ կիրառվել»,- ասել է ԵՀ ներկայացուցիչը։

Նա նաև նշել է, որ ԵՄ-ն վախենում է Ցուկերբերգի որոշման պատճառով ապատեղեկատվություն պարունակող բովանդակության ծավալների ավելացումից։

Ցուկերբերգն ասել է, որ ընկերությունը նախկինում փորձել է համապատասխանել կառավարությունների և ավանդական լրատվամիջոցների պահանջներին, որոնք պահանջում էին «ավելի ու ավելի շատ գրաքննություն» ամերիկյան սոցիալական ցանցերում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի