Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հետաձգել է Ուկրաինա այցը. Reuters

Լուրեր

08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
Բոլորը

Ուկրաինայի հարցով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը որոշել է հետաձգել նախապես հայտարարված այցը Կիև ու եվրոպական այլ մայրաքաղաքներ՝ մինչև Թրամփի երդմնակալությունը, որը նախատեսված է հունվարի 20-ին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ չորս աղբյուրներ։

Նրանք չեն բացահայտել այս որոշման պատճառները։

Ըստ Bloomberg-ի՝ Ուկրաինա կատարած այցից հետո Թրամփի ներկայացուցիչը պատրաստ է այցելել Մոսկվա, եթե նրան հրավիրեն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով երկխոսություն վարել առանց նախապայմանների, սակայն ստամբուլյան պայմանավորվածությունների և տեղում իրողությունների հիման վրա։ Խաղաղ կարգավորման պայմանների թվում Վլադիմիր Պուտինը նշել է ուկրաինական զորքերի դուրսբերումը Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից, ինչպես նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից հրաժարվելը։

Քիթ Քելլոգի համահեղինակած խաղաղության ծրագիրն առաջարկում է սառեցնել հակամարտությունն առաջնագծում և ստիպել Ուկրաինային տասը տարով հրաժարվել դաշինքին անդամակցությունից: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Քելլոգը «դեռևս պետք է խորանա ուկրաինական թղթապանակի մեջ»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի