ԱՄՆ-ի մի շարք նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով

Լուրեր

10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի տարածքի զգալի մասում ձյան առատ տեղումներ են։ Կանզասից մինչև Նյու Ջերսի ձնաբքի մասին նախազգուշացում է տրվել ավելի քան 60 միլիոն մարդու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Reuters»-ը։

FlightAware կայքի տվյալներով՝ հարյուրավոր չվերթներ չեղարկվել են․ միայն Կանզաս Սիթիի և Սենթ Լուիսի օդանավակայաններում 275 չվերթ է չեղարկվել։ Կանզասի, Կենտուկիի, Արկանզասի, Արևմտյան Վիրջինիայի և Վիրջինիայի նահանգապետներն արտակարգ դրություն են հայտարարել։

Ազգային օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ՝ Կանզասում և Միսսուրիի հյուսիս-արևմուտքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհներին տեսանելիությունը շատ ցածր է։ Կանզասի միջպետական 70 մայրուղին ամբողջությամբ փակվել է ձյան և մերկասառույցի պատճառով։ Միսսուրիի նահանգային ոստիկանությունը 50 մղոն երկարությամբ փակված հատվածներում որոնողական աշխատանքներ է կատարում՝ արգելափակված վարորդներին գտնելու համար։ Վերջին տվյալներով՝ հայտնաբերվել է մոտ 600 արգելափակված վարորդ, արձանագրվել է 285 վթար։

Ակնկալվում է, որ Հարավային Օհայոյից մինչև Վաշինգտոն կտեղա 15-ից 30 սմ ձյուն։  Արկանզասում, Լուիզիանայում, Միսիսիպիում և Ալաբամայում ուժեղ ամպրոպներ են գրանցվել, չի բացառվում տորնադոների առաջացումը։

Օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ տեղումների դադարից հետո հունվարի 6-ից արկտիկական սառը օդային զանգվածներ կներթափանցեն։