ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Նոր Օռլեանում տեղի ունեցածի կապակցությամբ
Քաղաքականություն
03.01.2025 | 12:46ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
«Սրտի ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։
Դատապարտում ենք բռնության նման անիմաստ գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերին, նրանց հարազատներին և ԱՄՆ կառավարությանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. 10 մարդ է մահացել