Փյունիկը նոր սեփականատեր ունի

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Երևանի «Փյունիկը» նոր սեփականատեր ունի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբը հանդես է եկել հայտարարությամբ։

«Ակումբը թևակոխում է նոր ժամանակաշրջան։ «Փյունիկն» Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս գործարքը կնքվել է փոխադարձ հարգանքի, բարեկամության և ակումբի ապագայի ընդհանուր տեսլականի մթնոլորտում, որն արտացոլում է համագործակցության և միասնության արժեքները, որոնցով հպարտանում է «Փյունիկը»։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արթուր Սողոմոնյանին և նախկին սեփականատերերին երկար տարիների նվիրումի և ակումբի զարգացման գործում մեծ ներդրման համար ավելի քան 30 տարիների ընթացքում։ Արթուր Արշամի Սողոմոնյանը կշարունակի մնալ «Փյունիկ» ՖԱ-ի ընտանիքի մասը՝ աջակցելով ակումբի ակադեմիային և կազմակերպելով մեր թիմերի՝ միջազգային մրցաշարերին ուղևորությունները։ Խորհրդականի պաշտոնում նա կապահովի կառավարման սահուն անցումը` ներդնելով իր անգնահատելի փորձն ու աջակցությունն ակումբի և նրա երիտասարդ տաղանդների համար պայծառ ապագա կառուցելու գործում:

Մենք հպարտանում ենք, որ «Փյունիկը» ՖԱ-ն հայկական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր և ուժեղագույն ակումբն է, որին աջակցում են հազարավոր հավատարիմ երկրպագուներ: Մեր հավակնոտ նպատակները մնում են անփոփոխ՝ նվաճել չեմպիոնական տիտղոսներ և Հայաստանի գավաթը, հաջող ելույթներ ունենալ եվրոպական մրցաշարերում և զարգացնել երիտասարդ հայ ֆուտբոլիստներին։ Մեր նպատակն է, որ այդ տաղանդները դառնան «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր թիմի և Հայաստանի ազգային հավաքականի անբաժանելի մասը:

Մեր ջանքերն ուղղված են լինելու ակումբի ակադեմիայի զարգացմանը, ուժեղ հիմնական թիմ ստեղծելուն և վարչական ներուժի ամրապնդմանը: Մենք վստահ ենք, որ անցյալի ավանդույթների և ապագայի հեռանկարների միջև համագործակցությունը թույլ կտա «Փյունիկ» ՖԱ-ին շարունակել իր զարգացումը և բացել նոր հորիզոններ:

Մենք հատկապես կարևորում ենք ակումբի նոր սեփականատիրոջն՝ Անտոն Ֆարբերին։ Անտոնն Իսպանիայի քաղաքացի է, երկար տարիների փորձ ունի՝ որպես ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և ֆուտբոլիստների գործակալ։ Նա Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար ֆուտբոլային գործակալությունների՝ Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիրն է: Անտոնն իր հետ ակումբ է բերում իր գիտելիքները, միջազգային կապերն ու տեսլականը, որոնք կօգնեն «Փյունիկին» հասնել նոր մակարդակի։

Երկրպագուները միշտ եղել և մնում են մեր ակումբի սիրտը։ Վստահ ենք, որ միասին կշարունակենք փառավոր էջեր գրել «Փյունիկ» ՖԱ-ի պատմության մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային ասպարեզում։

Շնորհակալություն աջակցության և վստահության համար։ Միասին մենք կարող ենք հասնել շատ բարձունքների։ «Առա՛ջ, «Փյունիկ»։

Անտոն Ֆարբեր
(«Փյունիկ» ՖԱ-ի նոր սեփականատեր)

Արթուր Սողոմոնյան
(Նախկին սեփականատեր և խորհրդական)