Ինչ է սպասում աշխարհին նոր տարում. Financial Times-ի կանխատեսումը

Լուրեր

08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

Financial Times թերթը տվել է իր կանխատեսումը 2025 թվականի որոշ առանցքային հարցերի վերաբերյալ։
Անցյալ տարեվերջին թերթը հրապարակեց 22 կետից բաղկացած կանխատեսումը 2024 թվականի համար՝ թույլ տալով ընդամենը երեք սխալ։

Հիմնական կետերից մեկի հարցի պատասխանն է. «Կկնքվի՞ խաղաղության պայմանագիր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»: Հրապարակումը պատասխանում է՝ «Այո»։

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Դոնալդ Թրամփը կսպառնա Ռուսաստանին նոր պատժամիջոցներով և կմեծացնի աջակցությունը Կիևին, բայց միևնույն ժամանակ կստիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ճանաչել Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների օկուպացումը։ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց այդ հարցը օրակարգից չի հանվի։

Բացի այդ, կանխատեսվում է, որ Թրամփը մինչև տարեվերջ կսկսի լայնածավալ մաքսային պատերազմ և առնվազն 10% մաքսատուրք կսահմանի ԱՄՆ ներմուծման առնվազն կեսի վրա։

Պարբերականը նաև նշում է, որ 2025 թվականին բիթքոինը կհասնի 200 հազար դոլարի, Էմանուել Մակրոնը կպահպանի Ֆրանսիայի նախագահի պաշտոնը, Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը չեն վիճի, իսկ Իսրայելն ու ԱՄՆ-ը չեն հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։

Պարբերականի կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականին կհայտնվեն արհեստական ինտելեկտի «գործակալներ», որոնց մարդիկ կսկսեն գործածել։ Խոսքը վերաբերում է ինքնավար խելացի համակարգերին, որոնք երկար ժամանակ առանց մարդու միջամտության առաջադրանքներ կկատարեն:

 

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի