Բաքու-Գրոզնի չվերթի դիսպետչերը մանրամասներ է պատմել ավիաաղետից

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական օդանավն ուղղորդող դիսպետչերը «Թերեք» ֆուտբոլային ակումբի (այժմ՝ Ախմատ) նախկին ֆուտբոլիստ Ալի Իդրիսովն է եղել։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռուսական տելեգրամյան ալիքներին, որոնք «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) Embraer E-190 ինքնաթիռի կործանման մանրամասներ են ներկայացրել։

Նա երեկ երեկոյան հարցաքննվել է։ Իդրիսովը վստահեցրել  է, որ օդանավը վայրէջքի պահին չի իմացել հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի մասին, իսկ «Գորգ» (փակ երկնքի ռեժիմ) պլանի մասին տեղեկություն է ստացել արտակարգ դեպքից հինգ րոպե անց։ Իդրիսովը պնդում է, որ պատկերացում չի ունեցել անօդաչու թռչող սարքերի հարձակման և ՀՕՊ-ի աշխատանքի մասին։ Միջադեպը մինչև վերջ համարել է թռչունների երամի հետ բախում՝ օդանավի անձնակազմի զեկույցի հիման վրա։

AZAL-ին պատկանող օդանավի վթարի հետաքննության շրջանակում, բացի դիսպետչեր Ալի Իդրիսովից, երեկ երեկոյան հարցաքննվել է Գրոզնիի օդանավակայանի թռիչքների տնօրեն Ջամլայիլ Բականաևը։

Իր նախնական ցուցմունքում նա ասել է, որ վստահ է եղել՝ բոլոր համակարգերը գործում են և ստուգվել են իր կողմից՝ իր ծառայողական պարտականությունների շրջանակում: Որպես թռիչքի տնօրեն՝ նա այդ պահին խոչընդոտ չի տեսել Բաքու-Գրոզնի չվերթի վայրէջքի համար։ Բականաևը հաստատել է նաև, որ «Գորգ» պլանի մասին տեղեկություն է ստացվել դեպքից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի