Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ ՊԵԿ

Լուրեր

08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած  շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։

 

Ինչ փոփոխություն է լինելու

2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը չի գործի, եթե անշարժ գույքը գտնվում, կառուցվում կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում։ Փոխարենը՝ ծրագիրը կշարունակի գործել  մարզերում։


Կարևոր է իմանալ

Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա Երևան քաղաքի վարչական տարածքում կառուցված կամ կառուցվող բնակարաններ  ձեռք բերելու դեպքում՝ եկամտային հարկի վերադարձից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք հիփոթեքային վարկը ստացել են 2025 թվականի հունվարի 1-ից հետո։

Օրինակ, եթե 2025 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկով շահառուն ձեռք բերի բնակարան Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա  կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, եթե այդ անշարժ գույքի շինարարության թույլտվությունը ստացված լինի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։

 

Ինչ փոփոխություն է լինելու

Մեկ այլ փոփոխությամբ՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրի շահառուներին 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եռամսյակային պարբերականությամբ վերադարձվող եկամտային հարկի գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը։

 

 

 

 

Կարևոր է իմանալ

Մինչև 2025 թվականի հունվարի 1–ը ստացված հիփոթեքային վարկերի գծով շահառուներին, եռամսյակային պարբերականությամբ, կշարունակվի վերադարձվել առավելագույնը 1,5 մլն դրամ։

ՊԵԿ-ը քաղաքացիներին նաև հիշեցնում է, որ ՀՀ մարզերում հիփոթեքային վարկով կառուցապատողից բնակարան (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն) ձեռք բերելիս կամ անհատական բնակելի տուն կառուցելիս պետք է հաշվի առնել, որ եկամտային հարկը ՉԻ վերադարձվի՝

 

  • 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում։

 

  • 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է վերը չնշված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի, մարզերի վարչական տարածքներում։

 

Նշված սահմանափակումները չի վերաբերում Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքին։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնելու վերջնաժամկետ սահմանված չէ, հետևաբար մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ստացված հիփոթեքային վարկերի մասով համապատասխան փաստաթղթերը հարկային մարմին քաղաքացիները կարող են ներկայացնել նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո։