Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ԵՏՄ-ի գործընկերների հետ աշխատանքի ակտիվացմամբ

Լուրեր

08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի բացմանն ունեցած ելույթում հայտարարել է, որ ԵՏՄ-ն հաստատվել է որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոններից մեկը։ Նա նշել է Ռուսաստանի շահագրգռվածությունը՝ ակտիվացնելու աշխատանքը ԵՏՄ-ի գործընկերների հետ։

ՌԴ նախագահի խոսքով՝ ԵՏՄ գործունեությունը, ի թիվս այլ բաների, նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների ընդլայնմանը։ Բացի այդ, երկրների միջև փոխգործակցությունն «իրական օգուտներ է բերում մասնակիցներից յուրաքանչյուրին» և օգնում է ապահովել ամբողջ եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների կայուն աճը, վստահ է նա։

«Ռուսաստանը բարձր է գնահատում Եվրասիական տնտեսական համայնքի իր գործընկերների հետ փոխշահավետ բազմակողմ համագործակցությունը, և մենք անկեղծորեն շահագրգռված ենք ակտիվացնել համատեղ աշխատանքը՝ մեր ինտեգրացիոն ասոցիացիան համակողմանի ամրապնդելու համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Կոմերսանտը:

Հանդիպումը տեղի է ունենում Լենինգրադի մարզում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է տեսակապի միջոցով։

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ԱՊՀ ամենամյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Հայաստանի վարչապետը չի կարողացել մասնակցել դրան՝ կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։

Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման պատճառով էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապ վերադարձել է Բաքու։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի