Եթե ՀՀԿ-ն սկսի «ուրիշ քայլեր» անել, հեղափոխական հեղեղը, Նիկոլին էլ մի կողմ դնելով, կարող է գա, «մաքրի» ու իր գործն անի․ Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

1991 թ-ին Հայաստանի անկախության հռչակագիրն ընթերցած ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում հիշում է ոգևորությունը, որը տիրում էր Հայաստանում՝ անկախություն հռչակելու օրերին․ «Դա Աստծո ձեռքով ստեղծված իրավիճակ էր, որտեղ բոլորն իրար սիրում էին, բոլորն իրար հարգում էին և բոլորն իրար թև ու թիկունք էին, բոլորը զինվոր էին հայրենիքի և հայրենիք էին կերտում»։

Արամ Մանուկյանի խոսքով՝ տարիներ հետո դա փոխվեց, երբ իշխանությունը սկսեց իր խնդիրները լուծել՝ քաղաքացուն դուրս մղելով պետության ղեկավարման պրոցեսից, և քաղաքացին հիասթափվեց։ «Հեղափոխությունը հույսը բերեց, էս պահին մենք հույսի միջավայրում ենք ապրում։ Դրա համար է, որ տոնական տրամադրությունը մի քիչ ավելի շատ է, քան անցյալ տարի էր»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով․ «Եթե քաղաքացին իրեն ազատ զգաց, ուրեմն երկիրն ուժեղ է»։

Ինչ վերաբերում է երեկ Մարտի 1-ի գործով հրապարակված ՄԻԵԴ վճիռներին, Արամ Մանուկյանը դրանք «արդարադատության տոնախմբություն» է համարում․ «Սա նաև քաղաքացու արժանապատվությունը բարձրացնելու հզոր միջոց է և միջոց է, որն ապացուցում է մեր 10 տարվա ասածը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են կազմակերպել Մարտի 1-ը և դրան հաջորդող իրադարձությունները»։

ՄԻԵԴ վճռում արձանագրված գնահատականներից հետո, ըստ Մանուկյանի, խոսելու տեղ չունեն ո՛չ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, ո՛չ Արփինե Հովհաննիսյանը։ «Դա ընդամենը նման է նրան, երբ ձկանը գցում ես ափ և ինքը թպրտում է։ Ինքը կթպրտա, որովհետև սեփականությունը պաշտպանելու կարիք ունի, պլստալու ցանկություն ունի, իհարկե պետք է ինքնապաշտպանվի»,- ասաց նա։

Նախկին իշխանության քայլերի լավագույն պատասխանը, ըստ ՀԱԿ փոխնախագահի, պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունը։ «Եվ էս իշխանությունը դա շուտ պետք է արած լիներ։ Եթե արտահերթ ընտրություններն արդեն արված լինեին, Արփինե Հովհաննիսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը էսպիսի բաների ռիսկը կամ ժամանակը չէին ունենալու։ Հեղափոխությունը կանոններ ունի․ քանի դեռ հակառակորդը շունչ չի քաշել՝ այն իրականացրու։ Եվ հիմա էլ՝  ՀՀ թիվ մեկ քաղաքական խնդիրը մնում է արտահերթ ընտրությունը, որի դեպքում նման անսպասելի, տհաճ քայլեր չեն լինի»,- նշեց Մանուկյանը։

Ուստի ՀԱԿ փոխնախագահն ասում է, որ արտահերթ ընտրությունների պետք է գնալ ամենաարագ տարբերակով․ «Ինչքան շուտ, էնքան էս ցնցումները քիչ կլինեն։ Եթե 1 ամիս առաջ ՀՀԿ-ն ձայն չէր հանում, 2 ամիս առաջ ընդհանրապես ֆսսոցը չէր լսվում, կարող է 2 ամիս հետո ավելի բամբ ձայնով սկսեն խոսել պառլամենտական չընտրությունների մասին»։ Իսկ եթե Հանրապետականը սկսի ընդդիմանալ ու «ուրիշ քայլեր» անել, ըստ Մանուկյանի, «հեղափոխական հեղեղը կարող է, Նիկոլին էլ մի կողմ դնելով, գա, նրան «մաքրի» ու իր գործն անի։ Էնպես որ, կասկածել էդ ուժի վրա չի կարելի»,- զգուշացրեց նա։

Մանրամասները դիտեք Արամ Մանուկյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան