Ողջունելի է, մենք կողմ ենք կոռուպցիայի կանխարգելմանը․ Կենտրոնի թաղապետը՝ ձերբակալությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Ես կարծում եմ, որ շատ  լավ գործընթաց է, մենք բոլորս կողմ ենք կոռուպցիայի կանխարգելմանն ու վերացմանը։ Կարծում եմ՝ նման գործերի բացահայտումը միայն ողոջունելի է»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը՝ անդրադառնալով թաղապետարանում ձերբակալություններին։

«Կարծում եմ՝ շատ ճիշտ պրոցես է, ես որ հիմա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը չլինեի  և տանը նստած լինեի, շատ կուրախանայի, որ նման դեպքերը  բացահայտվում են»,- ասաց թաղապետը։

Հիշեցնենք՝ Կենտրոնի թաղապետարանը ուշադրության կենտրոնում էր հայտնվել ավելի քան մեկ ամիս առաջ, երբ իրավապահ մարմինները գործողություններ էին իրականացրել աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Factor․am-ի տեղեկություններով՝ խուզարկության արդյունքում ձերբակալվել էին բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի ևս մեկ աշխատակից և մեկ քաղաքացի։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող այդ գործը վերաբերում է ենթադրյալ կաշառքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքին։

Factor․am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք կասկածվում են հանրային սննդի օբյեկտներից լիցենզիայի պետական տուրքի գումարներն առձեռն հավաքագրելու և Կենտրոն վարչական շրջանում սուրճի ապարատներ տեղադրելու թույլտվություններ տալու համար։ Այս ձերբակալություններին հաջորդեց մեկ այլ ձերբակալություն՝ կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնից։ Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվականից Factor.am-ին հաստատել էին, որ Կենտրոնի թաղապետարանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։ Կոմիտեից նշել էին, որ այդ գործով կան այլ մեղադրյալներ, որոնց մի մասը կալանավորված է, թե քանիսը՝ չէին մանրամասնել։ Մեր տեղեկություններով՝ աշխատակիցը աչք է փակել ապօրինի շինությունների և փողոցներում տեղադրված կանգնակների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան