Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում «արյունալի բախումներ, պատերազմներ, այլ երկրների միջամտություն չկա և չի լինի»

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Աշխարհում այսօր տեղի ունեցող գործընթացներն ակնհայտ են՝ արյունալի բախումներ, պատերազմներ, հակամարտություններ, որոշ երկրների կոպիտ միջամտություն այլ երկրների գործերին, լարվածության աճ։ 2024 թվականի մարզական արդյունքներին նվիրված արարողության ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք այս ամենը չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում»,- վստահեցրել է Ալիևը։

Նա նշել է, թե «Ադրբեջանը հզոր պետություն է, երկիր, որն ապավինում է իր ուժին, գնում է իր ճանապարհով, պարտավորություններ չունի ոչ մեկի առաջ, գլուխ չի խոնարհում ոչ մեկի առաջ»։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, թե «Ադրբեջանը գրեթե 30 տարի ապրել է կայունության պայմաններում, և վստահ է, որ կշարունակի ապրել հավերժական կայունության պայմաններում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի