Իսրայելն առաջին անգամ ընդունել է Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանել է, որ հուլիսին Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը կրում է իսրայելական բանակը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նման հայտարարությունը կարող է հանգեցնել Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճի, նշում է գործակալությունը։

«Այս օրերին, երբ հութիների ահաբեկչական կազմակերպությունը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ, ես ուզում եմ նրանց հստակ ուղերձ հղել՝ մենք հաղթեցինք ՀԱՄԱՍ-ին, մենք հաղթեցինք «Հըզբոլլահ»,-ին մենք կուրացրինք Իրանի պաշտպանությունը և վնասեցինք նրա արդյունաբերական կարողությունները, մենք տապալեցինք Ասադի ռեժիմը Սիրիայում, մենք լուրջ հարված հասցրինք չարի առանցքին։ Եվ մենք նաև ծանր հարված կհասցնենք Եմենի հութի ահաբեկիչներին, որոնք մնում են դիմադրության վերջին օջախը։ Մենք գլխատելու ենք նրանց հրամանատարությունը, ինչպես արեցինք Հանիեի, Սինվարի և Նասրալլայի հետ Թեհրանում, Գազայում և Լիբանանում»,- հայտարարել է Կացը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի