Ձեռքսեղմում՝ Ավինյան-Մարության թեժ բանավեճից հետո․ ինչ էր կատարվում կուլիսներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 18-ին Factor TV-ի տաղավարում տեղի ունեցավ բացառիկ բանավեճ՝ Երևանի գործող և նախկին քաղաքապետերի՝ Տիգրան Ավինյանի և Հայկ Մարությանի միջև։ Երևանի տրանսպորտային համակարգի փոփոխությունների թեմայով բանավեճի պատրաստակամության մասին նախ հայտնել էր Տիգրան Ավինյանը։ Բանավիճելու Factor TV-ի հրավերն առաջինն ընդունեց Երևանի քաղաքապետը, ապա դրական արձագանք ստացվեց նաև Հայկ Մարությանից։ Եվ կարճ ժամանակ անց կայացավ երկար սպասված բանավեճը։

Բայց մինչ բանավեճի մեկնարկը առաջին անգամ տեսախցիկների առաջ ձեռք սեղմեցին Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը։ Կարճ ժամանակ անց, սակայն, ներկա և նախկին քաղաքապետերը սիրալիր շփումը փոխարինեցին թեժ բանավեճով՝ արդեն Factor TV-ի տաղավարում։

Մինչ մեր անձանակազմը կսկսեր ուղիղ հեռարձակումը, բանախոսները վերջին անգամ զննում էին իրենց հետ բերված թղթապանակները, սմարթֆոնները: Եթե Տիգրան Ավինյանի թղթապանակը համեստ տեսք ուներ, ապա Մարությանն իր հետ բերել էր նաև տրանսպորտի թանկացման դեմ իր նախաձեռնած ստորագրահավաքի 70 հազար ստորագրությունները:

Բանավեճի մեկնարկից օրեր առաջ Factor TV-ն կողմերի հետ մշակել, բանակցել և համաձայնեցրել էր բանավեճի կանոնները։ Եվ մինչ ուղիղ եթերը կմեկնարկեր, ևս մեկ անգամ մասնակիցներին հիշեցրինք, որ անհրաժեշտ է պահպանել բանավեճի՝ իրենց հետ նախապես համաձայնեցված կանոնակարգը:

Չնայած կանոնների համաձայնեցմանը և ժամանակային հստակ սահմանաչափերին, ներկա և նախկին քաղաքապետերը այնքան էմոցիոնալ էին միմյանց արձագանքում, հարցեր տալիս և պատասխանում, որ սկսեցին կանոններին չհետևել։ Արդյունքում, Factor TV-ն ստիպված եղավ նախապես համաձայնեցված հաղորդման 1 ժամ տևողությունը հեռուստադիտողների խնդրանքով երկարացնել․ այն տևեց 1 ժամ 40 րոպե։

Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարն ու Հայկ Մարությանի համակիրներն էլ տաղավարին հարակից սենյակից էին հետևում բանավեճի ընթացքին:

Բանավեճը թեժ էր, հաճախ փաստարկները լսելի չէին հակառակ կողմի արձագանքի պատճառով, այդուհանդերձ, այս բանավեճը շատ կարևոր իրադարձություն էր՝ ոչ միայն հեռուստատեսային իմաստով, այլև Հայաստանում քաղաքական բանավեճի մշակույթի տարածման և արմատավորման տեսանկյունից։ Հուսանք՝ Ավինյան-Մարության բացառիկ բանավեճը, որն առաջինն էր իր տեսակով, կունենա շարունակություն՝ ականատես կլինենք ներկա և նախկին պաշտոնյաների նոր բանավեճերի։

Ի դեպ, ներկա և նախկին քաղաքապետերի միջև ձեռքսեղմում տեղի ունեցավ՝ ինչպես մինչև բանավեճի մեկնարկը, այնպես էլ բանավեճից հետո՝ տաղավարից դուրս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան