Սիրիան ռազմավարական հարաբերություններ կհաստատի Թուրքիայի հետ․սիրիացի ապստամբների ղեկավար

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան թուրքական  լրատվամիջոցին ասել է, որ Սիրիան ռազմավարական հարաբերություններ կզարգացնի Թուրքիայի հետ, գրում է Middle East Eye-ը։

Շարաան, որն ավելի հայտնի է Աբու Մուհամեդ Ջոլանի անունով, ասել է, որ սիրիացիները, որոնք ապաստան են գտել Թուրքիայում, ավելի լավ ընդունելություն են գտել, քան որևէ այլ տեղ:

«Հուսով եմ Սիրիան չի մոռանա այդ բարությունը»,-ասել է նա թուրքական  իշխանամերձ  Yeni Safak-ին։

«Լինելու են ռազմավարական հարաբերություններ, Թուրքիան շատ առաջնահերթություններ ունի սիրիական նոր պետության վերականգնման հարցում։ Կլինեն նաև փոխադարձ առևտրային հարաբերություններ։ Մենք վստահում ենք Թուրքիային, երբ խոսքը վերաբերում է տնտեսական զարգացման իր փորձը Սիրիային փոխանցելուն»,-նշել է Ահմեդ ալ-Շարաան՝ հավելելով, որ Սիրիայում հեղափոխության հաջողությունը նաև թուրք ժողովրդի համար հանդիսացել է տոնախմբության առիթ։

«Այս հաղթանակը ոչ միայն սիրիացիների, այլև թուրք ժողովրդի հաղթանակն է»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք մտադիր է հեղափոխությունը տարածել այլ իսլամական երկրներում, Շարաան ասել , որ իր շարժումն իրավունք չունի միջամտելու այլ ազգերի գործերին:

«Մենք մտադիր չենք մեր ուժերից վեր այնպիսի խնդիրներ ստանձնելու, ինչպիսին է իսլամական աշխարհի բոլոր խնդիրների լուծումը, ինչը մեզ կշեղի մեր սեփական ժողովրդի հանդեպ մեր առաջնային պատասխանատվությունից։ Մենք ձգտելու ենք բոլոր երկրների հետ հարաբերություններ հաստատել և զարգացնել այնպես, որ ձեռնտու լինի մեր ազգին»,-հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի