Վաղուց է խոսվում, որ Սպերցյանը պատրաստ է Եվրոպա տեղափոխվելուն․ Ալեքսանդր Տոչիլին

Լուրեր

20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
Բոլորը

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է տեղափոխվել եվրոպական ակումբ և համարվում է ամենահրապուրիչ տրանսֆերային թեկնածուներից մեկը ռուսական շուկայում, Матч ТВ-ին ասել է «Սոչիի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինը․ գրում է armsport-ը։

Ավելի վաղ Transfermarkt-ը թարմացրել էր ՌՊԼ-ի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Լիգայի առաջատարներն այս ցուցանիշով մնում են Էդուարդ Սպերցյանն ու «Զենիթի» կիսապաշտպան Վենդելը, որոնց արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո:

— Ինձ համար անակնկալ չէ, որ Սպերցյանն ու Վենդելը ՌՊԼ-ի տրանսֆերային արժեքով առաջատարներն են։ Նրանք իրենց թիմերում վաղուց վճռորոշ դեր են խաղում։ Նույն «Զենիթում» Վենդելից շատ բան է կախված։ Եվ այն անհաջողությունները, որոնք հետապնդում են «Զենիթին», նույնպես կապված են Վենդելի հետ։ Կլաուդինյոն և Վենդելը կորցրել են հետաքրքրությունը մեր առաջնության նկատմամբ, դրա համար էլ նրանց խաղը անկայուն է։

Ինչ վերաբերում է Սպերցյանին, վաղուց է խոսվում, որ նա պատրաստ է Եվրոպա տեղափոխվելուն։ Իհարկե, «Կրասնոդարը» որպես թիմ ես ավելի շատ կգնահատեի։ Սակայն Կորդոբան ու Սպերցյանը թիմի հիմնական առաջատարներն են, և արդյունքը մեծապես կախված է նրանցից։ Այսպիսով, Սպերցյանը մեր շուկայի համար ամենահրապուրիչ թեկնածուներից մեկն է, — ասել է Տոչիլինը Матч ТВ-ին։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Սպերցյանը Ռուսաստանի առաջնության 18 խաղում խփել է 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ 27-ամյա Վենդելը 15 խաղում աչքի է ընկել 8 գոլային փոխանցմամբ և 1 գոլով: