Պապիկյանը Ֆրանսիայում քննարկել է տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր

Լուրեր

17.12.2024 | 22:30
ԵՄ-ն կվերսկսի իր ներկայացուցչության աշխատանքը Սիրիայում
17.12.2024 | 22:22
Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 280 մեքենա
17.12.2024 | 22:14
ՖԻՖԱ-ի The Best մրցանակին արժանացավ Վինիսիուսը
17.12.2024 | 22:06
Ռուսաստանը Ղազախստանի ուրանի հանքերը կհանձնի Չինաստանին
17.12.2024 | 21:55
Վաղուց է խոսվում, որ Սպերցյանը պատրաստ է Եվրոպա տեղափոխվելուն․ Ալեքսանդր Տոչիլին
17.12.2024 | 21:46
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը
17.12.2024 | 21:30
Ի՞նչ ենք շահելու, եթե միջազգային դատարանի որոշումը խոչընդոտի խաղաղությանը, նույնիսկ եթե կլինի արդարադատություն․ Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2024 | 21:20
Պապիկյանն ու Լըկորնյուն հաստատել են՝ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա
17.12.2024 | 21:10
Քրեակատարողական ծառայությունում ներկայացվել են վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգով նախատեսված բալային համակարգի փոփոխությունները
17.12.2024 | 20:58
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորն իշխանություններին կոչ է արել բացել ՀՀ-ի հետ սահմանը
17.12.2024 | 20:45
Քաղաքացիները հարցեր ունեն բանավիճող Ավինյանին և Մարությանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2024 | 20:39
Պապիկյանը Ֆրանսիայում քննարկել է տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր
17.12.2024 | 20:30
Տարածաշրջանում բոլորը, Բաքվից բացի, ցանկանում են խաղաղության պայմանագրի ստորագրում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2024 | 20:22
Ադրբեջանի բանակում Թուրքիայի ԶՈՒ մոդելի ներդրման արդյունքներն են քննարկվել
17.12.2024 | 20:13
«Որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա կրթությունից». Ժաննա Անդրեասյան
Բոլորը

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է համագործակցության բարձր մակարդակն ու զարգացման հեռանկարները՝ նշելով, որ ձեռքբերումները հնարավոր են եղել Սենատի շարունակական աջակցության շնորհիվ:

Սեդրիկ Պերրինը վերահաստատել է համագործակցության զարգացման գործում Սենատի աջակցության նշանակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր: