Ադրբեջանի բանակում Թուրքիայի ԶՈՒ մոդելի ներդրման արդյունքներն են քննարկվել

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությանը՝ գեներալ-լեյտենանտ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։ Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա հաջող ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, Վելիևը խոսել է այդ դաշնակցային հարաբերությունների ներդրման մասին երկու երկրների բանակաշինության գործում և ընդգծել դրանց հետագա զարգացման կարևորությունը։

Ալթուղը նշել է երկկողմ ռազմական համագործակցության բարձր մակարդակը՝ ուղղված երկու երկրների միջև փորձի փոխանակման ընդլայնմանը, և նշել է համատեղ զորավարժությունների կարևորությունը, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Թուրքիայի կարևոր գործընկերն է։ Հանդիպմանը նաև մտքերի հանգամանալից փոխանակում է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հաղորդվում է, որ Թուրքիայի պատվիրակությունը հանդիպել է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-գնդապետ Բահթիյար Էրսայի հետ, որը Թուրքիայի ԶՈւ գեներալ է։ Հանդիպմանը մտքերի լայն փոխանակություն է ծավալվել ադրբեջանական բանակում Թուրքիայի զինված ուժերի մոդելի կիրառման աշխատանքների դրական արդյունքների և այլ հարցերի շուրջ։

Թուրքական պատվիրակությունն այցելել է նաև կենտրոնական հրամանատարական կետ և ծանոթացել այնտեղ ստեղծված պայմաններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի