Դատախազությունում քաոս է՝ սպասում են, թե ինչպես է դասավորվելու Արթուր Դավթյանի ճակատագիրը. «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ այնտեղ քաոս է, բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը։

Հիշեցնենք, որ դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը դատի էր տվել Դավթյանին՝ իրեն ապօրինի այլ աշխատանքի (զինդատախազի տեղակալ) տեղափոխելու համար, և շահել է դատը ու հետ եկել նախկին աշխատանքին։

Պարզվում է՝ նմանատիպ հայցով դատարան է դիմել նաև Երևանի նախկին դատախազ Ռաֆիկ Ասլանյանը՝ նրան էլ էին տեղափոխել մեղադրանքների վարչության պետի պաշտոնին։ Դավթյանի պաշտոնանկության լուրերի ֆոնին դատախազության աշխատողները շատ զգուշավոր են դարձել և պահանջում են, որ իրենց տրվող հրահանգներն անպայման ձևակերպվեն գրավոր․ «Որ վաղը-մյուս օրը մենք ևս խնդիր չունենանք»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: