Դեկտեմբերի 17-ից մասնավոր մեղադրանքով քրեական հայցեր կարող են ներկայացվել դատարաններ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել մասնավոր մեղադրանքով վարույթի դատական կարգով քննության մասին։

Հայտարարությունը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանված՝ մասնավոր մեղադրանքով վարույթը իրավասու դատավորների կողմից կիրառելու պահանջի իրացման նպատակով՝ ՀՀ կառավարությունն իր 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1551-Ա որոշմամբ հավանություն է տվել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 26.01.2024թ. առաջարկությանը:

Արդյունքում՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների համաձայն, Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմերն ավելացվել են համապատասխան քանակով, ինչը հնարավորություն է ընձեռում ապահովել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթի կապակցությամբ քրեական հայցերի դատական կարգով պատշաճ քննությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան դատարանների դատավորների թվակազմի ավելացման արդյունքում առկա թափուր հաստիքները համալրելու նպատակով՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահին առաջարկված դատավորների թեկնածուները սույն թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ ստանձնել են համապատասխան դատարանների դատավորի պաշտոնը, տեղեկացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթի կապակցությամբ քրեական հայցերը՝ սույն թվականի դեկտեմբերի 17-ից կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական և բոլոր մարզային դատարաններ»։