Բաշար Ասադը տապալումից հետո առաջին հայտարարությունն է արել և պատմել Սիրիայից փախուստի մասին

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ը։ Տապալումից ու երկրից փախչելուց հետո Ասադն առաջին հայտարարությունն է արել՝ պատմելով, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Սիրիայում «Խմեյմիմ» ավիաբազայից իրեն տարհանել են Ռուսաստան, քանի որ այն ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանն այն բանից հետո, երբ ինքն առավոտյան փախել է Դամասկոսից՝ ընդդիմադիր զինյալների մոտենալու պատճառով: Այս մասին գրում  AFP-ը, որին վկայակոչում է Al Arabiya-ն։

Այս մեկնաբանությունը, որը հրապարակվել է Սիրիայի նախկին նախագահի Telegram-ի ալիքում և թվագրված է դեկտեմբերի 16-ով, Ասադի առաջին հրապարակային հայտարարությունն է այն բանից հետո, երբ նա պաշտոնանկ արվեց ավելի քան մեկ շաբաթ առաջ՝ զինված ընդդիմության հարձակման հետևանքով։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ասադը Դամասկոսից նախ գնացել է ռուսական «Խմեյմիմ» ավիաբազա, որտեղ իմացել է ապստամբների կողմից մայրաքաղաքը գրավելու մասին։ Նա անիմաստ է համարել «մնալ նախագահի պաշտոնում ահաբեկիչների կողմից գրավված երկրում»։

«Երբ պետությունն ընկնում է ահաբեկիչների ձեռքը և կորցնում է բովանդակալից ներդրումներ անելու հնարավորությունը, ցանկացած դիրքորոշում անիմաստ է դառնում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Ասադի՝ նա մեկնել է Լաթաքիա՝ «ռուս դաշնակիցների հետ համակարգելու և վերահսկելու ռազմական գործողությունները»: Երբ Ասադը ժամանել է Լաթաքիայում գտնվող իր բազա, «պարզ է դարձել, որ ուժերն ամբողջությամբ հետ են քաշվել բոլոր մարտական ​​դիրքերից, բանակի վերջին դիրքերն ընկել են», և «իրավիճակը շարունակում է վատթարանալ»:

Սիրիայի նախկին նախագահն ընդգծել է, որ այն ժամանակ Մոսկվան առաջարկել է անհապաղ տարհանում կազմակերպել դեպի Ռուսաստան։

«Դա տեղի ունեցավ Դամասկոսի անկման հաջորդ օրը՝ վերջին ռազմական դիրքերի անկումից և, որպես հետևանք, մնացած պետական ​​կառույցների կաթվածահարությունից հետո»,- նշել է Ասադը՝ հավելելով, որ «երբեք չի մտածել հրաժարական տալու կամ ապաստան խնդրելու մասին»։

Նշվում է, որ «ահաբեկչությունը տարածվել է ամբողջ Սիրիայում և, ի վերջո, հասել Դամասկոս շաբաթ՝ դեկետեմբերի 7-ի երեկոյան»: Դա հանգեցրել է «նախագահի ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ հարցերի»՝ ապատեղեկատվության և իրականությունից հեռու պատմությունների հեղեղի ֆոնին:

Հաղորդվում է, որ այս հայտարարությունը պետք է ավելի վաղ հրապարակվեր, բայց «այն ժամանակ տիրող հանգամանքները, ներառյալ՝ անվտանգության նկատառումներով կապի ամբողջական անջատումը, հետաձգել են այն»:

Հիշեցնենք, որ Ասադին և նրա ընտանիքին անդամներին Մոսկվան ապաստան է տրամադրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի