Ադրբեջանում ծայրահեղական խմբավորում է հայտնաբերվել, որը դիվերսիաներ է ծրագրել պետական կառույցների դեմ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Ադրբեջանում դիվերսիաներ ու մարդկանց պատանդ վերցնելու գործողություններ ծրագրած ծայրահեղական խմբավորում է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում  է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը։

Հաղորդվում է, որ Պետական ​​անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներով ապացուցվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ֆահրեդդին Շահմուրովը (ծնված 1984թ.), Ջալալ Մուրադովը (ծնված 1960 թ.), Քյամրան Բաբաևը (ծնված 1998թ.) և այլք ստեղծել են հանցավոր համայնք՝ Ադրբեջանի սահմանադրական համակարգի հիմքերի դեմ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, ինչպես նաև կազմակերպել են Ադրբեջանի տարածքում գաղտնի հանդիպումներ ու տարբեր փակ խմբեր սոցցանցերում՝ պատրաստվելով պետական կառույցների դեմ դիվերսիաներ իրականացնել։

Նշվում է, որ օտարերկրացու մասնակցությամբ գաղտնի հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ հանցավոր համայնքի դրոշը պատրաստվել և ներկայացվել է Շահմուրովին՝ ղեկավարելու հանցագործությունների ծրագրերի մշակումը, որոնք կատարվելու են հանուն համայնքի նպատակների։

Բաքուն հայտնում է, որ Շահմուրովը հանցավոր խմբի մյուս անդամների հետ նախապատրաստել է Ադրբեջանի Հանրապետության պետական ​​սահմանին գտնվող մաքսակետը գրավելու սադրիչ ծրագիր՝ նպատակ ունենալով վնասել երկրի պաշտպանունակությունն ու տնտեսական անվտանգությունը, պատանդ վերցնելով աշխատակիցներին և այնտեղ ծառայող այլ անձանց՝ հանցավոր համայնքի պահանջներն առաջ քաշելու նպատակով, սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կասեցվել է կազմակերպված խմբի անօրինական գործունեությունը։

Շահմուրովը կալանավորվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 28.282.2 (կազմակերպված խմբի կողմից դիվերսիոն գործողությունների նախապատրաստում), 28.215.3 (պատանդ վերցնելու նախապատրաստում), 218.1 (հանցավոր համայնքի ստեղծում հոդվածներով ) և 281.2 (հակպետական ​​կոչեր պարունակող նյութերի տարածում) հոդվածներով, իսկ Ջալալ Մուրադովը և Քյամրան Բաբաևը՝ 281.2-րդ և այլ հոդվածներով։

Հետաքննությունը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի