Համոզված եմ՝ ՀՀ-ում կա բավարար կամք, որպեսզի մեր երկիրը դնենք անբեկանելի ռելսերի վրա. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
11.08.2026 | 14:45
Բաշար Ասադը հեռակա կարգով մահվան է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ազգային ժողովի բակում:

Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Վեհափառ Տեր,
տիկնայք և պարոնայք,

Այսօր մենք նշում ենք Հայոց խորհրդարանի կամ Հայոց խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը և սա նշանակալի իրադարձություն է, չնայած մի քանի հազար տարվա պետական ավանդույթ ունեցող ժողովրդի համար 100 տարին երևի թե և ակնհայտորեն այդքան շատ չէ: Բայց այս 100 տարին շրջադարձային նշանակություն ունի մեր պետական գիտակցության համար, որովհետև ունենալ խորհրդարան որպես բարձրագույն օրենսդիր մարմին՝ նշանակում է, որ այլևս պետական կառավարման առանցքային շարժիչ ուժը ժողովրդի կամքն է, ժողովրդի ընտրությունը, ժողովրդի կամարտահայտությունը: Սա է որևէ պետությունում խորհրդարանի գոյության ամենակարևոր իմաստը, երբ ժողովուրդը հանդիսանում է իշխանության միակ, անփոխարինելի և բացառիկ աղբյուր: Այս առումով, մենք իսկապես մի կարևոր ժամանակաշրջան ենք թևակոխել, երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վեր է ածվում նաև ժողովրդի իրական, դե ֆակտո իշխանության: Հայոց խորհրդարանների դերը երեք հանրապետությունների պատմության ընթացքում, իհարկե, հնարավոր չէ գերագնահատել, այդ խորհրդարաններն ունեցել են իրենց բացառիկ դերը, առավել ևս Հայաստանի առաջին հանրապետության պատմության մեջ և առավել ևս Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում: Շատ կարևոր է արձանագրել, որ որևէ խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության կարևորագույն աղբյուրն իսկապես ժողովրդի կամքն է և խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրությունները, այն մտադրությունները, այն երազանքները, այն ընտրությունը, որ կատարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Եվ ես, այս առումով, շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի խորհրդարանները երբեք չունենան այնպիսի խնդիր, երբեք իրենց գլխավերևում չունենան այնպիսի հարցադրում, թե որքանով են այդ խորհրդարաններն արտահայտում ժողովրդի ընտրությունը և ժողովրդի կամքը: Սա կարևորագույն խնդիր է մեր իրականությունը և պետական կառավարման համակարգը սինխրոնացնելու, նույնականացնելու գործում, և ես համոզված եմ, որ մենք իսկապես որպես մի հանրություն, որպես մի պետություն, որպես մի ժողովուրդ, որ կարողացանք իրականացնել մարդկության պատմության համար աննախադեպ և բացառիկ քաղաքական հեղափոխություն, ի վիճակի կլինենք, այո, նաև Ազգային ժողովի նախագահի հնչեցրած սկզբունքների և մոտեցումների շրջանակներում լուծել այն խնդիրները, որոնք առկա են ներքաղաքական կյանքի ընթացիկ օրակարգում:

Ես ուզում բոլորիս շնորհավորել Հայոց խորհրդարանի, խորհրդարանական ավանդույթի 100-րդ տարեդարձի կապակցությամբ և ցանկանալ ու համոզմունք հայտնել, որ խորհրդարանական մեր ավանդույթը դեռ շատ ու շատ երկար շարունակություն է ունենալու և երկու զրոյի կողքին ունենալու ենք նաև երրորդ զրո և այդպես շարունակ: Հայաստանի Հանրապետությունը, Հայոց խորհրդարանը պետք է գոյություն ունենան հավիտյան, և ես համաձայն եմ բոլոր այն շեշտադրումների հետ, որ մենք մեր պատմությանը, մեր առաքելությանը, մեր գործունեությանը պետք է նայենք ոչ թե մեկ օրվա, ոչ թե մեկ ամսվա, ոչ թե մեկ տարվա կամ տասնամյակի կտրվածքով, այլ հարյուրամյակների կտրվածքով, որովհետև այն, ինչ մենք անում ենք այսօր, իր արձագանքն է գտնելու նաև 100, 200, 300 տարի հետո: Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի քաղաքական այրերի մոտ, հայ ժողովրդի շրջանում կա բավարար հմտություն, կամք, իմաստնություն, որպեսզի մենք մեր երկիրը, մեր պետությունը, մեր Սահմանադրությունը, մեր ժողովրդին դնենք զարգացման անբեկանելի ռելսերի վրա, ինչը կապահովի մեր ժողովրդի և մեր պետության, մեր լինելիության հավիտենականությունը: Շնորհավորում եմ բոլորիս Հայոց խորհրդարանի 100-րդ տարեդարձի կապակցությամբ:
Շնորհակալ եմ»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված նորաբաց թանգարան, ծանոթացել ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներին: