ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման

Լուրեր

09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
Բոլորը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Դավթյանի, հրապարակեց Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Սուրենի Փիլոյանի և մյուսների գործով դատավճիռը, ըստ որի՝ Անդրանիկ Փիլոյանին, որը մեղավոր ճանաչվեց մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման համար։

Վերջնական պատիժ նշանակվեց․

✓ազատազրկում՝ 5 տարի ժամկետով,
✓տուգանք՝ 1.300.000 ՀՀ դրամ,
✓որոշակի՝ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ զրկելով 3 տարի ժամկետով:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի նախատեսվում է Անդրանիկ Փիլոյանից բռնագրավել 860.000 ՀՀ դրամ:

Նույն դատավճռի շրջանակներում մեղավոր են ճանաչվել՝ Արտակ Բեյբությանը, Վիգեն Գրիգորյանը, Արթուր Օհանյանը, Վիգեն Մկրտչյանը, Հրաչյա Երեմյանը և Աշոտ Հակոբյանը։

Վերջիններիս համար նախատեսվում են պատիժներ համապատասխանաբար․

✓ Վիգեն Գրիգորյան՝ ազատազրկում 8 տարի,
✓ Արտակ Բեյբության՝ ազատազրկում 1 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
✓ Վիգեն Մկրտչյան՝ տուգանք՝ 300․000 ՀՀ դրամի չափով, ազատազրկում՝ 2 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
✓Հրաչյա Երեմյան՝ տուգանք՝ 500․000 ՀՀ դրամի չափով,
✓ Աշոտ Հակոբյան՝ տուգանք՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով։

Արա Յաղջյանը արդարացվել է։

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում։