Մարդու իրավունքների խախտումների բնագավառում անպատժելիությունը մնում է չհաղթահարված․ ՀՔԱՎ

Լուրեր

06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների խախտումների բնագավառում անպատժելիությունը մնում է չհաղթահարված․։ Այս մասին ասվում է ՀՔԱՎ հայտարարության մեջ։

«1948 թվականից ի վեր դեկտեմբերի 10-ին ժողովրդավար պետությունները նշում են Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Այս տարի օրվա կարգախոսն է «Մեր իրավունքները, մեր ապագան, հիմա՛»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 26-ամյա աշխատանքի հիմքում ընկած է «հանուն մարդու իրավունքների և արժանապատվության» սկզբունքը։ Տարիներ շարունակ Կազմակերպությունը՝ հանձինս նվիրված աշխատակիցների, պայքարել է հանուն յուրաքանչյուր անհատի իրավունքի պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման ու փոխհատուցման համար։

2023թ․-ի բռնի տեղահանումից հետո Կազմակերպությունը սկսեց լայնածավալ աջակցություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ ավելի քան 2000 անձանց։ 2022թ․-ին ՌԴ-ի սանձազերծած պատերազմի պատճառով մի շարք անձինք, ենթարկվելով բռնաճնշումների, եկան Հայաստան և ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանական աջակցության շնորհիվ չարտահանձնվեցին Ռուսաստանի Դաշնությանը և այլ բռնապետական ռեժիմներին։ Միայն 2023թ-ին ՀՔԱՎ-ը 56 օրենսդրական առաջարկություն է ներկայացրել, որոնցից 23-ը ուղղված են եղել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների նոր գործողությունների ծրագրի նախագծին։ Յուրաքանչյուր տարի ՀՔԱՎ գրասենյակը իրավական աջակցություն է ցուցաբերում միջինում 200 զորակոչիկի, զինծառայողի, նրանց հավասարեցված անձանց և 1000 քաղաքացիների, որոնց իրավունքները խախտվում են պետության կողմից։ Վերջին մեկ տարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՔԱՎ-ի 4 ռազմավարական գործերով վճիռ է կայացրել, որոնցից երեքը վերաբերել են պարտադիր զինվորական ծառայության ժամանակ զինվորների մահվան՝ կյանքի իրավունքի խախտմանը, մեկը՝ ապօրինի կալանքի կիրառմանը։

Չնայած Կազմակերպությունը ամենօրյա ռեժիմով պայքարում է հանուն մարդու արժանապատվության ու իրավունքների պաշտպանության, մեր քայլերը չեն հանգեցնի համակարգային փոփոխությունների, եթե չկա իշխանության  կողմից անհանդուրժողականություն մարդու  իրավունքի յուրաքանչյուր խախտման հանդեպ, եթե պետությունը պատշաճ չկատարի իր վերցրած պարտավորությունները մարդու իրավունքների բնագավառում։ Այս տարվա կարգախոսին համապատասխան՝ մեր արժանապատիվ  ապագան կերտելու համար մենք պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների այսօր»,- նշված է հայտարարության մեջ։