«Հայ-թուրքական արձանագրությունները մեր օրակարգում չեն և չեն էլ լինելու». թուրք պաշտոնյա

Լուրեր

28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել,որ եղել է,հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ հանձնաժողովը հայ-թուրքական արձանագրություններն օրակարգ չի բերելու. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքական ԶԼՄ-ների հարցերին պատասխանելիս Բոզքըրը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ասել է. «Քանի դեռ մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ես եմ, հայ-թուրքական արձանագրությունները հանձնաժողովի օրակարգում չեն  ու չեն էլ լինելու»:

Բոզքըրն անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին, նշելով, որ այն եղել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումների օրակարգում: Ընդգծելով, որ ԼՂ խնդիրը Թուրքիայի համար առաջնային հարց է, նա  հիշեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը, որ «քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու»:

Այս թեմայով «Ermenihaber.am»-ի հետ զրույցում թուրքագետ Անահիտ Վեզիրյանը նշեց, որ թուրք գործչի հայատարարությունը չնայած ժամանակավրեպ է և որևէ կարևորություն իրենից չի ներկայացնում, բայց իր մեջ պարունակում է այն ուղերձը, որ Թուրքիան մեկ անգամ ևս շեշտում է, որ դեռ ցանկություն չունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու:

«2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մասին ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Ըստ ընթացակարգի՝ նման փաստաթղթերը պետք է քննարկվեն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ապա նոր ներկայացվեն խորհրդարան: Այս դեպքում այդ հանձնաժողովի նախագահ Վոլքանը Բոզքըրի՝ արձանագրությունների վերաբերյալ հայտարարությունը կարևոր կարող էր լինել, եթե այն չլիներ ժամանակավրեպ:

Բանն այն է,որ մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը չեղարկում է հայ-թուրքական արձանագրությունները: Սա նշանակում է, որ այդ արձանագրությունները այլևս որևէ իրավական նշանակություն չունեն, քանի որ կողմերից մեկը, այս դեպքում Հայաստանը, հրաժարվել է գործընթացից, մյուսի՝ արձանագրությունները կյանքի կոչելու համար նախապայմաններ առաջ քաշելու պատճառով»,-ասաց Անահիտ Վեզիրյանը:

Թուրքագետը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, թուրք պաշտոնյան չէր կարող նման հայտարարություն անել՝  անտեղյակ  լինելով, որ  Հայաստանը հետ է կանչել  իր ստորագրությունն արձանագրություններից և դրա բերած հետևանքներից: Ուստի, սա, ինչպես նաև այն, որ հայտարարությունն արվել է Բաքվում, թույլ է տալիս եզրակացնել, որ Բոզքըրի խոսքերն ուղղված են եղել ադրբեջանական լսարանին: