Ֆրանսիան ողջունել է Բաշար ալ-Ասադի և նրա վարչակազմի տապալումը

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի և սիրիացի ժողովրդի համար այս պատմական օրը Ֆրանսիան ողջունում է Բաշար ալ-Ասադի և նրա վարչակազմի տապալումը 2024 թվականի դեկտեմբերի 8-ին՝ սեփական ժողովրդի նկատմամբ ավելի քան 13 տարվա ծայրահեղ դաժան բռնաճնշումներից հետո․ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

«Սիրիացիները չափազանց շատ են տուժել. Բաշար ալ-Ասադն իր հետևից թողնում է մի երկիր, որը արյունահոսել է, դատարկվել է իր բնակչության մեծ մասից, որը, եթե ստիպողաբար չի աքսորվել է, ապա կոտորվել, խոշտանգվել և քիմիական զենքով ռմբակոծվել է ռեժիմի և նրա դաշնակիցների կողմից: Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում բոլոր զոհերին:

Ֆրանսիան կոչ է անում լռեցնել զենքերի ձայնը, պահպանել ժողովրդավարական ինստիտուտները, հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Կոչ ենք անում խաղաղ քաղաքական անցում կատարել, որը հարգում է սիրիական ժողովրդի բազմազանությունը և պաշտպանում է խաղաղ բնակիչներին և բոլոր փոքրամասնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի: Կոչ ենք անում բոլոր սիրիացիներին միավորվել, հաշտվել և մերժել ծայրահեղականության բոլոր ձևերը:

Հաստատակամ լինելով 2011 թվականի հեղափոխության մեկնարկից ի վեր իր դիրքորոշման և սիրիացի ժողովրդի հետ իր համերաշխության մեջ՝ Ֆրանսիան այժմ հրավիրում է իր գործընկերներին ամեն ինչ անել՝ օգնելու սիրիացիներին գտնել հաշտեցման և վերակառուցման ճանապարհը՝ ներառական քաղաքական լուծման միջոցով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի և սիրիացի ժողովրդի կամքի համաձայն: Ֆրանսիան այս հարցում իր ամբողջական դերն է ունենալու»,- նշված է հաղորդագրությունում։