Ասադի բռնապետության ավարտը ցույց տվեց ՌԴ-ի և Իրանի թուլությունը․ Կալլաս
Քաղաքականություն
08.12.2024 | 17:30Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված զարգացում է. դա նաև ցույց է տալիս Ասադի աջակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը։ Այս մասին X-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Մեր առաջնահերթությունը տարածաշրջանում անվտանգության ապահովումն է։ Ես աշխատելու եմ բոլոր կառուցողական գործընկերների հետ՝ Սիրիայում և տարածաշրջանում։
Ես սերտ կապի մեջ եմ տարածաշրջանի նախարարների հետ։ Սիրիայի վերականգնման գործընթացը երկար և բարդ է լինելու, և բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն կառուցողական ներգրավմանը»,- գրել է Կալլասը։