ՀՀ-ի և Օմանի ԱԳ փոխնախարարներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ շեյխ Խալիֆա Ալ-Հարսիի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։

Հայաստանի և Օմանի փոխնախարարները դիտարկել են ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծվել է հատկապես զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի բացահայտման կարևորությունը, որի համատեքստում ՀՀ ԱԳ փոխնախարարը գոհունակությամբ է նշել դեպի Օման ուղիղ չվերթների մեկնարկի շուրջ պայմանավորվածությունը։

Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ, մասնավորապես հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, խելացի տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Օմանցի գործընկերոջ խնդրանքով փոխնախարար Կոստանյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում զարգացումները։

Անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: