Աբխազիայի ֆիննախը հայտարարել է պետական ​​աշխատողների աշխատավարձերի համար միջոցների բացակայության մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աբխազիայում միջոցներ չկան պետական ​​հատվածի աշխատակիցներին, այդ թվում՝ իրավապահներին աշխատավարձ վճարելու համար, ասել է չճանաչված հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Դելբան, գրում է Կոմերսանտը։

Նրա խոսքով՝ այդ աշխատակիցները մնում են առանց ֆինանսավորման թե՛ աշխատավարձի, թե՛ այլ պարտադիր ծախսերի համար։

«Մինչ օրս հանրապետական ​​բյուջեից աշխատավարձ չի վճարվել պետական ​​հատվածի որևէ աշխատողի։ Ընդհանրապես չի վճարվել։ Առաջին հերթին, իհարկե, ուշադրություն եմ հրավիրում անվտանգության բլոկի, իրավապահ մարմինների վրա»,- ասել է Դելբան։

Ըստ պաշտոնյայի՝ երկրի պետբյուջեի բոլոր միջոցներն ուղղվում են Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը։ Նա ընդգծել է, որ քանի դեռ շարունակվում է էլեկտրաէներգիայի ձեռքբերման համար միջոցների որոնումը, պետական ​​հատվածի աշխատողները մնալու են առանց աշխատավարձի։

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է սոցիալական վճարումները աբխազ բժիշկներին, ուսուցիչներին և իրավապահներին։ Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան ասել է, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու պատճառով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի