Վերջին 20 տարում առաջին հանդիպումը ռազմավարական գործընկերության վերահաստատմամբ․ Պենտագոնը՝ Պապիկյան-Օսթին հանդիպման մասին

Լուրեր

01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
Բոլորը

Պենտագոնի մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը մանրամասներ է հայտնել Հայաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Լլոյդ Օսթինի հանդիպումից։ Նշվում է, որ սա առաջին նման հանդիպումն է վերջին երկու տասնամյակում։

«Պաշտպանության քարտուղար Օսթինը և նախարար Պապիկյանը վերահաստատել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու մեր ընդհանուր նպատակը։ Նրանք քննարկել են նաև անվտանգության ոլորտում համագործակցության ընթացիկ և ապագա ջանքերը, ինչպիսիք են ռազմական կրթությունն ու պրոֆեսիոնալացումը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և վերապատրաստումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկ այլ հաղորդագրությամբ էլ Պենտագոնը նշում է, որ երկու ղեկավարները հանդիպել են՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները, որոնք ներառում են Հայաստանի Պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի երկարամյա գործընկերությունը:

«Ձեր այցը պատմական է։ Հայաստանն իր ձեռքը մեկնեց Միացյալ Նահանգներին, և ես հպարտ եմ, որ այսօր ձեզ հյուրընկալում եմ այստեղ»,- ասել է Օսթինը՝ ողջունելով հայ գործընկերոջը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ինքնիշխան, անկախ և բարգավաճ Հայաստանին, և որ երկու ժողովուրդների միջև հարաբերությունները շարունակում են մերձենալ։ Օսթինը կարևորել է Կանզասի ազգային գվարդիայի դերը Հայաստանին պաշտպանական բարեփոխումների օրակարգն առաջ մղելուն օգնելու գործում:

Այս ամառ ԱՄՆ-ը և Հայաստանն ավարտել են Eagle Partner երկրորդ զորավարժությունը, որոնք ուղղված են խաղաղապահ գործողությունների ընթացքում երկու երկրների փոխգործունակության և պատրաստվածության ամրապնդմանը:

Օսթինը նաև հայտարարել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է անվտանգության առանցքային օգնություն, որն օգտագործվում է զրահապատ շտապօգնության մեքենաների, կիբերանվտանգության գործողությունների կենտրոնի և ազգային ուսումնական կենտրոնի համար։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է պահպանել հարաբերությունների ամրապնդման թափը և ընդգծել Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

«Մեր զորքերը ծառայել են ուս ուսի տված Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության ժամանակ, և մենք շարունակում ենք միասին աշխատել ՆԱՏՕ-ում Կոսովոյի ուժերում: Սա մեր առաջին հանդիպումն է, և մենք ունենք լիարժեք օրակարգ։ Ես անհամբեր սպասում եմ՝ լսելու Հայաստանի զինված ուժերի վերաբերյալ ձեր տեսլականի և Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարների մասին»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը հանդիպման մեկնարկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի