Զուտ ոստիկանության բռնաճնշումների պատճառով Արցախում տարբեր ընտանիքների արտագաղթ է տեղի ունենում․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

«Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն ազգային պետության ստեղծումն է։ Մեր ժողովուրդը մշտապես պայքարել է նմանատիպ պետություն ունենալու համար։ Թե այն այսօր ինչ որակներ ունի, դա էլ արդեն քննարկման թեմա է»,- Factor․am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը։

Պատգամավորն, անդրադառնալով ամռանը Արցախում ընդդեմ Բակո Սահակյանի մեկնարկած և արդյունքի չհասած ցույցերին, ասաց, որ պատճառը համատարած վախի մթնոլորտն է․«Արցախի ոստիկանությունը բանդիտական կառույց է, որը մինչև այսօր էլ բանդիտական ձեռագրով է շփվում մարդկանց հետ՝ ծեծը, խոշտանգումները, ստորացումները սովորական երևույթ են դարձել։ Խոշտանգումների գլխավոր ուժ տվողը Բակո Սահակյանն է»։

Ըստ Խանումյանի՝ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջը կյանքի չկոչվեց նաև այն պատճառով, որ Արցախը չունի քաղաքացիական հասարակություն․ «Արցախում լուրջ խնդիր կա քաղհասարակության հետ կապված։ Մարդկանց տարիներ շարունակ սպառնում են, որ եթե գնաք ցույցի, էն մեկին ընտրելու կամ աջակցելու, կզրկվեք աշխատանքից, եկամուտի սպառնալիք կա։ Զուտ ոստիկանության բռնաճնշումների պատճառով Արցախում տարբեր ընտանիքների արտագաղթ է տեղի ունենում»։

Արցախի խորհրդարանի պատգամավորը նաև նշեց, որ Արցախում շատ են կարևորում Երևանից եկող ազդակները: «Մարդիկ մտածում են, որ Երևանից պետք է մեկը գա, ավազակների ականջներից բռնի, իրենց աթոռներից հանի և տեղն ուրիշին նշանակի, ինչը շատ վատ մտածելակերպ է։ Արցախում ժողովուրդն ինքը պետք է կարողանա ձևավորել իր իշխանությունը և վերահսկողություն սահմանել այդ իշխանության նկատմամբ»,- նկատեց Խանումյանը։

Պատգամավորը նաև նշեց, որ նախնական շրջանում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը Արցախում վերաբերվել են թշնամանքով, վերաբերմունքը, սակայն, մեղմվել է Փաշինյանի այցերից հետո․ «Իրավիճակը կամաց-կամաց փոխվեց, այդ թվում Նիկոլ Փաշինյանի խարիզմայի շնորհիվ։ Եվ հետո լրատվամիջոցներից եկած ինֆորմացիան՝ բացահայտումների մասին, արցախցիների մոտ հարցեր առաջացրեց՝ չէ՞ որ նույն ճղճիմ վիճակը մեզ մոտ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան