ՊԵԿ-ը մի թիվ ասեց` զարմացա. տաքսիները 23 մլն դրամի ՀԴՄ են գեներացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ   տաքսիստների կողմից ՀԴՄ կտրոններ գեներացնելու թեմային: Նա նշեց, որ ՊԵԿ նախագահը մի թիվ է զեկուցել, որն իրեն շատ է զարմացրել:

«Չգիտեմ՝ ՊԵԿ-ում զարմացած են, թե զարմացած չեն, բայց ես զարմացած եմ: Մասնավորապես, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ։ Ճի՞շտ են էդ թվերը, դրա շրջանառությունը մոտ 27-29 մլն դրամի է: Պատկերացնո՞ւմ եք, երեք ամսվա ընթացքում..․ Ընդ որում՝ թիվն աճողական է: Ինչո՞ւ եմ սրա մասին բարձրաձայնում, ուրախությամբ ևս մեկ անգամ ուզում եմ տաքսիներում ՀԴՄ կտրոններ գեներացնող մեր հայրենակիցներին շնորհակալություն հայտնել»,-ավելացրեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ սկզբում տաքսու վարորդների, քաղաքացիների շրջանում անհանգստություն կար այդ մասով.

«Մենք էլ էինք անհանգիստ, բայց հիմա տեսնում ենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել, մարդիկ էլ համագործակցային են տրամադրված, ինչը շատ էական է: Պետությունը միշտ էլ ունի լծակներ, հարկադրանքներ կիրառելու գործիքակազմ, բայց դա երբեք  նպատակային չէ: Ընդհակառակը, երբ նման բաներն արվում են ներառական սկզբունքով, այլ ոչ թե հարկադրանքով, բոլորովին ուրիշ էֆեկտ  է ունենում:

Մարզպետները կվկայեն, որ հանրապետությունում այսօր  էլ, ցավոք, կան թաղամասեր, որտեղ բնակիչները տաքսիներ են կանչում, բայց վարորդները չեն գնում, քանի որ ռիսկային է: Երբ մենք ճանապարհները կառուցում ենք, արձանագրում ենք, որ բնակիչների համար բացվեց  ճանապարհը, իրենց մեքենաներով կարող են գնալ-գալ, բայց նաև դրանով տաքսիների համար ենք շուկա բացում: Քանի որ այդ հատվածից, երբ պատվեր են ստանում, այլևս չգնալու պատճառ չունեն»:  

 

Մանրամասները` տեսանյութում։