Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, իհարկե, չեմ ուզի՝ էդ ինֆորմացիան հրապարակեն․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր դեմ սադրանք է եղել, դիտավորյալ տարբեր հատուկ ծառայություններից գրել են, հետո այդ ամենը հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքին։

«Ես վստահաբար գիտեմ՝ 6-7 տարի տարբեր հատուկ ծառայություններ ինձ ֆեյսբուքի միջոցով, անձնական նամակագրությունների միջոցով՝ ընկերանալ բան, աղջիկ, կամ տղա ինձ նամակ են գրում, դուք հայրենիքը ծախեցիք, սենց, նենց․․․ Ես պատասխանում եմ հանգիստ ձևով, ով ուրիշ բան է թույլ տալիս՝ ես ավելի ուրիշ բան եմ թույլ տալիս։ Ես կուզեի՞ այդ եղած-չեղածը հրապարկվեր՝ իհարկե, չէի ուզի»,-ասաց նա՝ անդրադառնալով իր հեռախոսն առգարվելու, ապա որոշ ինֆորմացիաներ վարչապետին ներկայացնելու հարցին։

Նա նշեց, որ երբ համալիրում այրվեց Ադրբեջանի դրոշը, ինքը գրառում արեց, որից հետո 2-3 օր հարձակումների տակ է եղել և  այն ժամանակ է ասել, որ հայհոյախառն բաներ են գրել։

«Ես երեխա վախտվանից երբեք պրոբլեմին չեմ շրջվել մեջքով, ես նայել եմ պրոբլեմի աչքերին ու լուծել եմ այդ պորբլեմները։ Հետևաբար, մեկը չի կարա ինձ ասի՝ քո սենցնունենցը հայրենիք ես ծախել, ես ասեմ՝ ձեր մակարդակին չեմ իջնի, մեկը ասի, տասը հատ կստանա, հետևաբար, չեմ բացառում այդ խոսակցությունները»,-ասաց նա։

Աղազարյանը նշեց, որ իրավաբանությունցի լավ չի հասկանում, բայց իր փաստաբանը կարծում է՝ Հակակոռուպցիոն կոմիտե այդ կապակցությամբ փաստաթուղթ պետք է ներկայացվի, թե ինչ իրավունքով են հրապարակել իր անձնականին վերաբերող խոսակցությունները։

Հարցին՝ երբ ՔՊ-ից հայտնում են, թե բարոյական հանրային նորմեր է խախտել, տպավորություն է, որ ինչ-որ սիրուհի ունենալու կամ նման հարց է՝ Աղազարյանը պատասխանեց. «Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, բա էլ ի՞նչ կա, հիմա ես կուզե՞մ էդ ինֆորմացիան հրապարակեն՝ իհարկե, չեմ ուզի»,-ասաց նա։

Դիտարկմանը՝ եթե այս խոսակցությունների սքրինշոթերը հրապարկեն՝ պատասխանեց. «Թո՛ղ հրապարակեն, էնքան հրապարակեն, մինչև հոգնեն»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։