Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է առցանց մանիպուլյացիոն արշավների մեջ

Լուրեր

07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Ֆրանսիական կառավարական գործակալության նոր զեկույցում Ադրբեջանը մեղադրվում է Ֆրանսիայի և Կորսիկայի տարածքներում ինտերնետի օգտատերերի մանիպուլյացիաի մեջ։ Դեկտեմբերի 2-ին հրապարակված զեկույցում Ֆրանսիայի տեխնիկական գործակալությունը (VIGINUM), որը պատասխանատու է օտարերկրյա թվային միջամտության մոնիթորինգի համար, հրապարակել է Բաքվի նախաձեռնող խմբի (BIG) վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները, որը պետական հովանավորվող կազմակերպություն է Ադրբեջանում։

2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի հոկտեմբերը VIGINUM-ը դիտարկել է BIG-ի հետ կապված սոցիալական լրատվամիջոցների օգտահաշիվները, որոնք տարածել են «Ֆրանսիայի նկատմամբ վճռականորեն թշնամաբար տրամադրված խմբագրված» բովանդակություն: Այս արշավները շահագործել են  այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են 2024 թվականի մայիսին Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգությունները:

Հիմնվելով X սոցցանցի տարբեր օգտահաշիվներից հավաքագրված տվյալների վրա՝ VIGINUM-ը հաստատել է, որ այս տարբեր փորձերում օգտագործվել են արհեստական ​​ուժեղացման ընթացակարգեր։

Ըստ զեկույցի՝ BIG-ի մարտավարությունն այնուհետև զարգացել է՝ խթանելու հուշագրերի ստորագրումը ֆրանսիական անդրծովյան տարածքների անկախության կուսակցությունների հետ, միաժամանակ, ընդլայնելով կապերը համաաֆրիկյան ոլորտների հետ:

VIGINUM-ը նշում է, որ դա, ամենայն հավանականությամբ, պատասխան էր X-ի կողմից խմբի հաշիվների մեծ մասի ճնշման:

Սակայն, ըստ VIGINUM-ի եզրակացության, BIG-ը «չի կարողացել հասնել այն տեսանելիությանը, որը, հավանաբար, ակնկալվում էր արտասահմանյան ֆրանսիական տարածքներում և Կորսիկայում ապրող մարդկանց շրջանում»:

Զեկույցում ամփոփվում է, որ թեև BIG-ը չի հասել իր նպատակներին, այն կարելի է համարել «Ֆրանսիայի դեմ աշխատող պետական ​​քարոզչական գործակալություն, որի ռազմավարությունն է օգտագործել արտերկրում հանրային բանավեճը՝ հասնելու Ադրբեջանի արտաքին քաղաքական նպատակներին»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի