Արամ Դանիելյանը համայնքային միջոցները ծառայեցրել է իր եղբոր բիզնեսի համար. «Ժողովուրդ» 

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Հրազդանի քաղաքապետարանում, եւ արդյունքում հայտնաբերվել են բավական լուրջ չարաշահումներ: Չարաշահումների հիմնական պատասխանատուն, բնականաբար, նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն է:

Վերջինս փորձել է համայնքային միջոցները ծառայեցնել իր եղբոր բիզնեսին շահույթ ապահովելու համար: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում բացահայտվել է՝ 2017-2018 թվականներին Հրազդանի քաղաքապետարանը համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների համար «Դանիել-Ա» ընկերությունից ձեռք է բերել մոտ 26.5 մլն դրամի չափով սեղմված գազ, իսկ 2018 թվականին` 32 մլն 240 հազար դրամի չափով:

Իսկ «Դանիել-Ա» ընկերության հիմնադիրը, ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների, Անաստաս Դանիելյանն է` Հրազդանի նախկին քաղաքապետի եղբայրը: Սա բացահայտումների մի մասն է միայն: Թե ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը, արդյոք դրանց կապակցությամբ քրեական գործեր կհարուցվեն ու նախկին համայնքապետը պատասխանատվության կենթարկվի, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Դանիելյանը մշտապես քաղաքապետ է դարձել կեղծված, կասկածելի ընտրությունների արդյունքում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: