Ոստիկանություն է ներկայացել Բերդում սպանություն կատարելու մեջ կասկածվողը

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Հուլիսի 5-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բերդ քաղաքի ավտոկայանի տարածք, որտեղ տեսել են գետնին ընկած 1987 թ. ծնված Դավիթ Բադալյանին, ախտորոշումը՝ «աորտալ արյունահոսություն՝ հարցականով, մահ տեղում»:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Դ.Բադալյանը մահացել է ավտոկայանի տարածքում, սուր ծակող-կտրող գործիքից որովայնի շրջանում ստացած վնասվածքից:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Տավուշի բաժնի, Տավուշի մարզային դատախազության և Բերդի քննչական բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել էր, որ նշված հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված, նախկինում դատված Հրանտ Անանյանը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում (ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով): Հուլիսի 12-ին, ժամը 16.15-ին, Հրանտ Անանյանը կամավոր ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:  Նախաքննությունը շարունակվում է: