«Եթե համադրենք ԵԽԽՎ-ում Արփինե Հովհաննիսյանի ու ադրբեջանցիների շեշտադրումները, շատ մեծ և ափսոսալի համընկնումներ կտեսնենք»․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը Factor.am հետ զրույցում «լեգիտիմ» է համարում այսօր հնչող հարցը. ո՞ւր է ՀԱՊԿ-ը, երբ Ադրբեջանը կրակում է Հայաստանի սահմանի վրա, ՀՀ քաղաքացի է վիրավորվում կամ զինվոր զոհվում։

«Այո, խնդիր կա, որ մեր դաշնակիցները ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլև այլ ֆորմատներում պատշաճ գնահատական չեն տալիս Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ գործողություններին»,- ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ դա մի քանի խնդիրներից մեկն է, որ ՀՀ-ն ունի գործընկերների հետ, «և դրանք անհրաժեշտ է լուծել դաշնակցային և բարեկամական մթնոլորտում»։

Անդրադառնալով Սիրիա ՊՆ սակրավորների ու բժիշկների խումբ ուղարկելու որոշմանը և այդ առթիվ դիտարկմանը, թե Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հետախուզական Ил-20 ինքնաթիռի` Սիրիայում տեղի ունեցած կործանումը թերևս ևս մեկ անգամ ապացուցեց, որ երաշխիք չկա, որ Ռուսաստանի հետ Սիրիա մեկնող հայկական զորախմբի անդամների կյանքը վտանգված չէ, Ռուբինյանն ասաց․ «Բնականաբար, եթե մարդկանց ուղարկում ես ինչ-որ կոնֆլիկտային գոտի, չկա 100 տոկոսանոց երաշխիք»։

Նա նաև հիշեցրեց, որ նախկին տարիներին ունեցել ենք նմանատիպ մասնակցություն Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում։ «Այս մարդիկ ծառայելու են ՀՀ-ին, ծառայելու են ՀՀ շահերին, և նույնիսկ եթե վտանգեն իրենց կյանքը, իրենց կյանքը վտանգելու են բացառապես հանուն ՀՀ պետական շահի»,- ասաց Ռուբինյանը։

Նա նաև պատասխանեց հարցին, թե արդյոք Հայաստանը դա չի անում հանուն Ռուսաստանի։ «Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտնել, որ Հայաստանը չի անելու որևիցե գործողություն հանուն այլ պետության շահի։ Բոլոր ֆորմատներում մասնակցությունը բացառապես միտված է լինելու ՀՀ պետական շահի սպասարկմանը»։ Ըստ նրա՝ Սիրիայում ՀՀ պետական շահն է՝ ապահովել տեղի հայերի անվտանգությունը և ներդրում ունենալ իրավիճակի կայունացման մեջ։

Ինչ վերաբերում է Թրամփ-Փաշինյան հանդիպման առիթվ ՀՀԿ-ականների գնահատականներին, Ռուբինյանն ասաց, որ այդ հանդիպումը դեռ չի հաստատվել, որ չեղարկվի. «Մենք դեռ աշխատում ենք հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»։

«Շատ ցավալի է, որ ՀՀԿ-ականները Հայաստանի հետ կապված ինչ-որ հարցով չարախնդում են։ Երբ որ մենք ընդդիմադիր էինք, մենք չէիք չարախնդում ՀՀԿ-ականների տապալումների վրա արտաքին քաղաքական ոլորտում, որովհետև հասկանում էինք, որ դա ՀՀ-ի տապալումն է»,- ասաց փոխարտգործնախարարը՝ ունե՞նք տապալում, թե՞ ոչ հարցին ի պատասխան, ասելով․ «Իհարկե, ոչ։ Բայց եթե նույնիսկ իրենց աղճատված պատկերացումներով մենք սխալ ուղղությամբ ենք գնում, դրանից չպիտի չարախնդան»։

Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի առաջարկով ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը քննարկելու է Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման կապակցությամբ հարցեր։

«Արփինե Հովհաննիսյանը, լինելով ՀՀ ԱԺ փոխնախագահ, փոխանակ զբաղվի հակահայկական բանաձևերի դեմն առնելով, զբաղվում է ՀՀ-ն սևացնելով։ Եթե համադրենք ԵԽԽՎ-ում Արփինե Հովհաննիսյանի ու ադրբեջանցիների շեշտադրումները, թերևս շատ մեծ և ափսոսալի համընկնումներ տեսնենք»,- ասաց Ռուբինյանը՝ շարունակելով․ «Փաստորեն վերջապես գտել են իրար։ Ինձ համար սա շատ ցավալի է, և սա խոսում է այս մարդկանց ադեկվատության կորստի մասին»։

Մանրամասները դիտեք Ռուբեն Ռուբինյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան