Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում․ նախարարի ուղերձը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանւ ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

դեկտեմբերի 3-ը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնարար իրավունքների ապահովման՝ առավել մատչելի պայմանների ստեղծման, կարիքներին համապատասխան հասցեական ծառայությունների մատուցման և մի շարք այլ ուղղություններով պետությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ և՛ օրենսդրական մակարդակում, և՛ իրավակիրառ պրակտիկայում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրի» հաստատմամբ ևս սահմանվեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանն ու սոցիալական ներառմանն ուղղված առաջիկա 5 տարիների առաջնահերթությունները՝ վերջիններիս համար հավասար հնարավորությունների ու անկախ կյանքի ապահովման, խտրականության բացառման և այլ ուղղություններով։

Խնամքի ծառայությունների փոխակերպման շրջանակում աշխատանքներ են իրականացվում գործող համայնքային տների ծառայությունների ընդլայնման և նոր համայնքային տների ստեղծման ուղղությամբ՝ նպաստելով ապաինստիտուցիոնալացմանը։ Խոշոր հաստատությունների փոխարեն փոքր խմբային տների ստեղծումը կնպաստի նրան, որ հաշմանդամություն ունեցող անձինք, ապրելով համայնքում, իրացնեն համայնքի հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու իրենց իրավունքը։

Հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու իրավունքն ապահովելու նպատակով՝ 2024 թվականից ներդրվեց նաև անձնական օգնականի ծառայությունը։ Միջոցառման շրջանակում ծառայություն են ստանում հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող սովորող կամ աշխատող 15 տարին լրացած անձինք։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ծառայություն է ստանում 100 շահառու։

Ակտիվ աշխատանքներ են իրականացվում նաև պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների որակական ցուցանիշների բարելավման և համապատասխան ցանկի ընդլայնման ուղղությամբ։ 2024 թ․ ընդլայնվել են նաև աջակցող միջոցների տրամադրման թիրախ խմբերը․ եթե նախկինում ֆունկցիոնալ պրոթեզներ կարող էին ստանալ միայն 44-օրյա պատերազմի մասնակիցները, ապա ներկայումս, անհրաժեշտության դեպքում, արդեն բոլոր զինծառայողները՝ անկախ պատճառական կապից, ինչպես նաև զույգ անդամահատում ունեցող անձինք։

Ընդգծելով օրվա խորհուրդը՝ ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում շարունակական և հետևողական աշխատանքների իրականացման կարևորությունը, ինչը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ և մատչելի միջավայր, ինչպես նաև ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում»։