Սասունցի Դավթի ասած՝ մի հատ ձեզ թափ տվեք ու տեսեք, թե ձեր ամեն մի կտորը որտեղ է ընկնելու, էդ դո՞ւք եք որոշողը՝ վարչապետ ընտրվելու է, թե ՝ոչ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ անդրադարձավ Ազգային ժողովի ինքալուծարման վերաբերյալ վերջին օրերին հնչող քննադատություններին և հիշեցրեց․

«Հիշո՞ւմ եք, երբ Հանրապետական կուսակցությունը մայիսի 2-ին դեմ քվեարկեց իմ վարչապետությանը, ես այս ամբիոնից ասացի, որ ՀՀԿ-ն  ինքնասպանություն է գործել։ Հիմա որոշ գործիչներ սկսել են հայտարարություններ անել, թե նպատակահարմար չեն գտնում գնալ արտահերթ ընտրությունների և նման բաներ։ Հիմա ես պետք է, ինչպես Սասունցի Դավիթն էր ասում, ասեմ՝ մի հատ ձեզ թափ տվեք, թափ տվեք  տեսեք, թե ձեր ամեն մի կտորը որտեղ է ընկնելու, էդ դո՞ւք եք, որոշողը՝ վարչապետ ընտրվելու է, թե ՝ոչ, որոշողը ժողովուրդն է»։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ՀՀԿ-ի հայտարարություններին միացել են նաև խորհրդարանական այլ ուժեր, որոնք ասում են՝ երևի մենք էլ դեմ լինենք, որ ընտրություններ լինեն։

«Սերժը կասեր՝ իյա՜, իրո՞ք։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ մտածողության ձև է։ Չեն հասկացե՞լ՝ Հայաստանում ինչ է կատարվում։ Ասում են՝ ա՛յ, մտածեք, որ այն ուժերը, որոնք օգնել են ձեզ, հիմա էլ չեն օգնի, մի քաղաքական ուժ կա, որի մտածելակերպից կարող է բան փոխվել, դա ժողովուրդն է, ուրիշ ուժ ես չեմ տեսնում։ Սա պարզ քաղաքական իրողության արձանագրում է»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ ժողովուրդը որ պահին ուզենա իշխանությունը իրենցից վերցնի, կարող է այն վերցնել և փոխանցել այլ իշխանության։

Մանրամասները՝ տեսանյութում։