Խնդիր է դրվել պարզել քննվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով նախաքննության ձգձգումների պատճառները. ՔԿ նախագահի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը` ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, ՔԿ աջակցող անձնակազմի ղեկավարության մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են իր ղեկավարման ներքո ընդհանուր աշխատանքների հետագա կազմակերպմանը, քրեական վարույթներով նախաքննության արդյունավետությունը, որակը և պատշաճ կազմակերպումն ապահովելուն վերաբերող մի շարք հարցեր։

Արթուր Պողոսյանը ներկայացրել է այն բոլոր առաջնահերթությունները, որոնք լինելու են իր ուշադրության կենտրոնում։ Նա տվել է դրանցից բխող կոնկրետ հանձնարարություններ, նախանշվել են այն հիմնական աշխատանքային ուղղությունները, պահանջներն ու մոտեցումները, որոնք ընկնելու են Քննչական կոմիտեի ստորաբաժանումների, ինչպես նաև՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության
արդյունավետությունը գնահատելու հիմքում։

Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, ընդգծելով, որ առկա է ներքին աշխատանքային և գործառութային հարաբերությունների կարգավորման իրավական անհրաժեշտ բազան, խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է ներքին կարգապահության, ինչպես նաև՝ հասարակական միջավայրերում էթիկայի և վարքագծի կանոնների խստիվ պահպանման անհրաժեշտության վրա։
Արթուր Պողոսյանը հանձնարարել է կարճ ժամանակում վեր հանել մեկ տարուց ավելի քննվող քրեական վարույթները, մանրամասն պարզել ձգձգումների պատճառները, դրանց արդյունքները դարձնել օպերատիվ խորհրդակցությունների քննարկման առարկա և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` այդ վարույթներով նախաքննության ընթացքը լուծելու ուղղությամբ։

Բացի այդ, խնդիր է դրվել վեր հանել և պարզել քննչական բոլոր ստորաբաժանումներում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով նախաքննության ձգձգումների պատճառները և լուծել դրանց ընթացքը հստակ և ողջամիտ ժամկետներում։

Նախաքննության ժամկետների խնդրի համատեքստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարևորել է նախ՝ քննչական ստորաբաժանումների ղեկավարների կողմից վարույթն իրականացնող քննիչներին անհրաժեշտ հանձնարարություններ տալու, դրանց կատարման նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու հանգամանքը։ Դրանք միտված պետք է լինեն նախաքննության լրիվության և համակողմանիության ապահովմանը։ Ինչպես հանձնարարություններ տալու վերադասների նախաձեռնողականությունը, այնպես էլ դրանց կատարման ամբողջականությունն ու որակը ևս հաշվի են առնվելու արդյունքների գնահատման շրջանակներում։

Քրեական վարույթների անհարկի ձգձգումները բացառելու տեսանկյունից հանձնարարվել է վեր հանել փորձագիտական եզրակացությունները ձգձգելուն հանգեցնող գործոնները։ ՔԿ նախագահը հանձնարարել է բացառել փորձաքննությունները ուշացումներով նշանակելու պրակտիկան, իսկ պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ հնարավորինս կոնկրետ պատասխաններ ստանալու համար փորձագետին տրամադրել կոնկրետություն ենթադրող ելակետային տվյալներ, ինչպես նաև բավարարել նման տվյալներ տրամադրելու վերաբերյալ փորձագետներից ստացված միջնորդությունները հնարավորինս արագ բավարարելու անհրաժեշտությունը։

Խորհրդակցության ընթացքում առանձնահատուկ կարևորություն է տրվել քաղաքացիների, քրեական դատավարության մասնակիցների հետ տարվող հաղորդակցությանը, վարույթների շրջանակներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։

Նախ՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ հաճախ են քաղաքացիների կողմից դժգոհություններ հնչում իրենց բողոքներին պատշաճ չարձագանքելու առնչությամբ, ինչը պետք է բացառել։ Քաղաքացիներից ստացված բողոքները, հատկապես, եթե դրանք կրկնակի կամ պարբերական բնույթ են կրում, պետք է քննարկման առարկա դառնան վերադասների կողմից։ Այս առումով տրվել է խիստ հանձնարարություն՝ բացառել քաղաքացիների սեփականության իրավունքների անհարկի կամ առանց անհրաժեշտության սահմանափակման դեպքերը՝ հատկապես առգրավված իրերի, շարժական գույքի վերադարձման հետ կապված։ Այդ նպատակով Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է քննարկել վարույթի ընթացքում առգրավված իրերն ու առարկաները, օրինական տիրապետողներին ի պահ հանձնելու հնարավորությունները, հատկապես, եթե դրանք անհրաժեշտ են անձանց կենսապահովման համար։

Կոմիտեի նախագահը հանձնարարել է նաև առաջնային համարել քրեական վարույթներով անձանց դատավարական կարգավիճակ տալու խնդիրը։ Խոսքն առաջնահերթորեն վերաբերում է տուժողներին։

Դատավարական համապատասխան կարգավիճակի ձեռքբերումը մարդկանց հնարավորություն է տալիս վարույթի ընթացքում լիարժեքորեն իրացնելու իրենց դատավարական իրավունքները։

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են նաև այլ հարցեր՝ կապված քննչական աշխատանքի կատարողականի գնահատման գործող կառուցակարգերը որոշակի փոփոխությունների ենթարկելու, քրեական վարույթներով պատշաճ վիճակագրություն վարելու և այլնի հետ։

Կոմիտեի ղեկավարը հաջողություններ է մաղթել կառույցի ստորաբաժանումների ղեկավարներին և վստահություն հայտնել, որ ՀՀ ՔԿ-ն ունի բավարար ներուժ և կամք՝ իր կողմից նախանշված հիմնական ուղղություններով հնարավորինս կարճ ժամկետներում շոշափելի դրական տեղաշարժեր արձանագրելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։