Մանկապարտեզից «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա երեխան մահացել է

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Երևանի թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4–ամյա երեխա, որի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։ Տեղեկությունը Factor.am-ին հաստատեցին ՆԳՆ ոստիկանությունից։

«Նախնական տվյալներով՝ մարմնի վրա բռնության հետքեր առկա չեն, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին» ,- ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի թիվ 28 մանկապարտեզից առավոտյան «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնություն են կանչել։ Ծնողներից մեկը որոշել է չսպասել, շտապ օգնության բրիգադի հասնելուն, 7 րոպեում հասել է մանկապարտեզ և սեփական մեքենայով երեխային տեղափոխել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել որպես հանկարծամահություն։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Անի Թամազյան