Սիրիայում հայ է զոհվել դիպուկահարի կրակոցից. «Գանձասար»
Քաղաքականություն
01.12.2024 | 15:24Սիրիայում հայ է զոհվել դիպուկահարի կրակոցից․ հայտնում է «Գանձասար» պարբերականը։
Նշվում է, որ 66-ամյա Երվանդ Արսլանյանը, ով բժիշկ էր, երեկ վիրավորվել էր Հալեպից Սալամիա գնալու ճանապարհին, սակայն մահացել է այսօր Համայի հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա, ինչը հանգեցրել է կատաղի բախումների: