Գեղամ Նազարյանը լքում է «Հայաստան» խմբակցությունը
Քաղաքականություն
30.11.2024 | 17:31Գեղամ Նազարյանը լքում է «Հայաստան» խմբակցությունը, սակայն շարունակում է գործել որպես անկախ պատգամավոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։ Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար: Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է», – նշված է Ագնեսա Խամոյանի հայտարարությունում։