Գևորգ Պապոյանն այցելել է ապակու մշակման առաջատար ծառայություններ մատուցող ընկերություն

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 30-ին այցելել է ապակու մշակման առաջատար ծառայություններ մատուցող «ԱՍԷԴԼ» կազմակերպության «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերություն: Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

«Ընկերության սեփականատեր Սամվել Աղեկյանի և տնօրեն Էդուարդ Աղեկյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ընկերության գործունեության հիմնական ուղղություններին, արտադրական գործընթացներին և ներդրված սարքավորումներին։

Ընկերությունը մի քանի անգամ օգտվել է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունից, ինչպես նաև տնտեսության արդիականացման պետական միջոցառումից, որը նպաստել է արտադրական հնարավորությունների ընդլայնմանը և տեխնոլոգիական զարգացմանը։

Ընկերության գործարանը զբաղեցնում է 30.000 մ² տարածք, ունեն շուրջ 300 աշխատակից, ընդհանուր կատարվել է 3 միլիարդ դրամի ներդրում։

Այսօր «ԳԼԱՍՎՈՐՔ»-ը գործունեություն է ծավալում նաև Վրաստանի շուկայում և համագործակցում է համաշխարհային հեղինակավոր ընկերությունների հետ, նպատակ ունեն արտահանման շուկաների մեծացման։

Նախարար Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել «ԳԼԱՍՎՈՐՔ»-ի ներդրումը ՀՀ տնտեսության զարգացման գործում և շեշտել նման ընկերությունների աջակցության ու խթանման կարևորությունը»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։