Ամփոփվել են Արևմտյան Հայաստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքները. աշխարհի 11 երկրից 101 պատգամավոր է ընտրվել

Լուրեր

12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
Բոլորը

Ամփոփվել են Արևմտյան Հայաստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքները: Ընտրվել են աշխարհի 11 երկրներից 101 պատգամավոր. տեղեկացնում է Արևմտյան Հայաստանի ԱԺ ընտրությունների ԿԸՀժն:

Համաձայն ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 21-րդ հոդվածի (10 դեկտեմբեր 1948 թ.), «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13 սեպտեմբեր 2007 թ.) եւ համաձայն՝

– «Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին» Հռչակագրի ( 24 մայիս 2013 թ.),

– «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի, (21 հունվար 2014 թ., լրացումներով ու փոփոխություններով ընդունված՝ 29 մայիս 2018 թ.),

– Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7-րդ նստաշրջանի որոշման, 29 մայիս 2018 թ.:

– Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի № 16/2018, 01 հունիս 2018 թ.,

 

հայ ժողովրդի պատմության մեջ երկրորդ անգամ, ամբողջ աշխարհում,

 

2018 թ. սեպտեմբերի 1-ից, ժամը 00-01-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 5-ը, ժամը 24:00, Երեւանի ժամանակով, տեղի ունեցան Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ, որոնք անցկացվեցին ուղիղ եւ գաղտնի քվեարկությամբ, համացանցում, հետեւյալ հասցեով www.elections-western-armenia.info, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի տարածքային գրասենյակներում:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կազմակերպելու համար ձեւավորվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), որը լիազորված էր կազմակերպել եւ անցկացնել ընտրական ողջ գործընթացը:

 

2018 թ. հունիսի 1-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 14-ը անցակցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 19 նիստ, որտեղ ընդունվել են համապատասխան որոշումներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու համար, հաստատվել են ընտրողների եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների թեկնածուների ցուցակները, ինչպես նաեւ ստուգվել եւ վերջնականապես հաստատվել են Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունների արդյունքները:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում՝

  • խորհրդարանի ընտրությունների՝ elections-western-armenia.info,
  • քաղաքացիության համար դիմելու՝ citizenship-western-armenia.info,
  • խորհրդարանի՝ parliament-wa.info,
  • կառավարության gov-wa.info եւ ԶԼՄ-ներում մշտապես հրապարակվել են նյութեր ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ ընտրությունների ընթացքի մասին վեց լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ արաբերեն:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններն անցկացնելու, այդ թվում՝ ընտրողների ու պատգամավորության թեկնածուների գրանցման եւ քվեարկության համար համացանցում բացվել է հատուկ կայքէջ հետեւյալ հասցեով՝ www.elections-western-armenia.info, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին՝

  • առաջին, դիմել Արեւմտյան Հայաստանի քաղաքացիության համար,
  • երկրորդ, գրանցվել որպես ընտրող,
  • երրորդ, համաձայն՝ «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի, (լրացումներով ու փոփոխություններով ընդունված՝ 29 մայիս 2018 թ.) եւ հրապարակված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում, գրանցվել որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածու,
  • չորրորդ, որպես Արեւմտյան Հայաստանի քաղաքացի մասնակցել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններին ուղիղ եւ գաղտնի քվեարկության միջոցով:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորության թեկնածու է առաջադրվել 112 անձ:

 

Ներկայացված փաստաթղթերի ստուգման արդյունքում, որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորության թեկնածու, 11 անձի դիմում մերժվել է: Նրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին չէին ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ էին գրանցվելու որպես պատգամավորության թեկնածու:

 

Սույն որոշումը չի բողոքարկվել:

 

Համաձայն՝ «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի, (լրացումներով ու փոփոխություններով ընդունված՝ 29 մայիս 2018 թ.) եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի № 16/2018, 01 հունիս 2018 թ., հաստատվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների թեկնածուների վերջնական ցանկը՝ բաղկացած 101 անձից, որոնց տվյալները մուտքագրվել են քվեարկության ընտրացուցակ:

 

Պաշտոնապես գրանցված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորի թեկնածուների ցանկը հրապարակվել է 2018 թ. օգոստոսի 31-ին ընտրությունների պաշտոնական կայքում՝ www.elections-western-armenia.info:

 

2018 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 5-ը ներառյալ, գրանցվել է, մասնակցել եւ քվեարկել է 51.505 ընտրող 47 երկրից, փաստորեն ներկայացված աշխարհի գրեթե բոլոր հայաբնակ տարածքներից, որոնք, ինչպես եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները, ստացել են իրավունք մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորի թեկնածուների ընտրություններին:

Նրանք ընտրողներ են՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, Արեւմտյան Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Աբխազիայից, Ղրիմից, Ջավախքից, Վրաստանից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Արգենտինաից, Ուրուգվայից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Բոլիվիայից, Ավստրալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Կիպրոսից, Չեխիայից, Ավստրիայից, Դանիայից, Հոլանդիայից, Սերբիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Իսպանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Բելառուսից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Հորդանանից, Քուվեյթից, Իսրայելից, Եգիպտոսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Թուրքիայի Հանրապետությունից:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններին մասնակցած եւ քվեարկած 51.505 ընտրողներից՝

կողմ՝ քվեարկել է 51.116 ընտրող, ինչը կազմում է 99,245 % ընտրությունների մասնակիցների ընդհանուր թվից,

– դեմ՝ քվեարկել է 37 ընտրող, ինչը կազմում է 0,072 % ընտրությունների մասնակիցների ընդհանուր թվից,

– անվավեր՝ ճանաչվել է 352 քվե, ինչը կազմում է 0,683 % ընտրությունների քվեաթերթիկների ընդհանուր թվից:

 

Ընտրությունների արդյունքով ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 101 պատգամավոր:

 

Պատգամավոր են ընտրվել 11 երկրների 32 քաղաքներից:

Երկրներն են՝ Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստան, Աբխազիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Լիբանան, Սիրիա, Իսրայել, Կանադա, Հոլանդիա, Շվեդիա:

Քաղաքներն են՝ Երեւան, Էջմիածին, Արմավիր, Թալին, Դվին, Սպիտակ, Ապարան, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սոչի, Նովորոսիյսկ, Օդինցովո, Տուլա, Վոլգոգրադ, Գագրա, Սուխում, Ախալքալակ, Փարիզ, Նիս, Կրետեյլ, Շուազի լե Րուա, Օթմարսում, Վեստերոս, Լոս Անջելես, Բեյրութ, Երուսաղեմ եւ այլ:

 

Ընտրված պատգամավորներն արմատներով ներկայացնում են Արեւմտյան Հայաստանի 27 տարածքներ եւ մարզեր այդ թվում՝ Բիթլիս, Սասուն, Մուշ, Վան, Տիգրանակերտ, Խարբերդ, Համշեն, Տրապիզոն, Օրդու, Սեբաստիա, Կարին (Էրզրում), Կարս, Արդահան, Անի, Իգդիր, Խարբերդ, Կիլիկիա, Սիս, Ադանա, Ուրֆա, Մալաթիա, Խնուս, Դերսիմ, Տարոն, Ջավախք եւ այլ:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների տարիքային կազմը հետեւյալն է՝

70 տարեկանից բարձր – 7 պատգամավոր,

60-ից մինչեւ 70 տարեկան – 26 պատգամավոր,

50-ից մինչեւ 60 տարեկան – 29 պատգամավոր,

40-ից մինչեւ 50 տարեկան – 20 պատգամավոր,

30-ից մինչեւ 40 տարեկան – 14 պատգամավոր,

30-ից փոքր – 5 պատգամավոր:

Ամենատարեց պատգամավորը 80 տարեկան է, ամենաերիտասարդ պատգամավորը 25:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 101 պատգամավորներից 48-ը վերընտրվել են Խորհրդարանի 1-ին գումարման կազմից, իսկ 53-ը ընտրվել են առաջին անգամ:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կազմում պատգամավոր է ընտրվել 19 կին, որը կազմում է ընդհանուր թվի 19 %-ը:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավոր է ընտրվել բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների 5 ներկայացուցիչ. ասորի, հույն, եզդի:

 

Հատկանշական է, որ առաջինը քվեարկեց ընտրող Հայաստանի Հանրապետությունից՝ արմատներով Կիլիկիայից, վերջինը Ռուսաստանի Դաշնությունից՝ արմատներով Համշենից:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:

 

Քվեարկության անցկացման եւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասցեով բողոքներ չեն ստացվել:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է՝

 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները համարել կայացած:
  2. Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 101 պատգամավորների ընտրությունը: (Ցուցակը կցվում է)
  3. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հաստատմանը ներկայացնել 101 պատգամավորների լիազորությունները:

 

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ընտրությունների անցկացման

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով