Լրագրողները հաստատել են Ուկրաինայի պատերազմում զոհված ավելի քան 80 հազար ռուս զինվորների ինքնությունը

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Ուկրաինա ռուսական բանակի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո ռազմաճակատում զոհվել է 80,973 ռուս զինվոր։ Նրանց ինքնությունը պարզել է BBC-ի ռուսական ծառայության, Mediazona-ի և կամավորների թիմը՝ բաց աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա (ներառյալ զոհերի հարազատների սոցիալական ցանցերում պաշտոնական հաղորդագրությունները և հրապարակումները), գրում է Current time-ը։

Լրագրողները նշում են, որ ռազմաճակատում զոհված ռուս զինվորների կեսից ավելին պատերազմի սկզբում կապված չեն եղել բանակի հետ։ Բացի այդ՝ նրանք փաստում են կամավոր զինվորների շրջանում զոհերի շարունակական արագ աճը, որոնցից շատերը մահացել են ռազմաճակատ ուղարկվելուց հետո երկու-չորս շաբաթվա ընթացքում: Նրանցից շատերի մահախոսականներն ուղեկցվել են քաղաքացիական հագուստով տղամարդկանց լուսանկարներով։

Բանտից պատերազմ ուղարկված դատապարտյալների մասնաբաժինը, ընդհակառակը, նվազում է. 2023 թվականի նոյեմբերին նրանց բաժին է ընկել բոլոր կորուստների 26 տոկոսը, իսկ այժմ՝ ընդամենը 18 տոկոսը։ Սակայն, ըստ լրագրողների, բանտարկյալներից կազմված ստորաբաժանումները դեռ գտնվում են առաջնագծում և իրենց վրա են վերցնում մարտական ​​ծանրաբեռնվածության մի մասը։

Հաստատված կորուստների քանակով առաջատարներն են Բաշկորտոստանը, Թաթարստանը և Սվերդլովսկի մարզը։ Սվերդլովսկի մարզն այս ցուցակի առաջին տեղում է հայտնվել այն բանից հետո, երբ սկսվել է մոբիլիզացումը և գաղութներից ռազմաճակատ զանգվածային հավաքագրումը։ Մարզում կան բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց հիման վրա ավելի հեշտ է եղել մոբիլիզացիա իրականացնել։ Թաթարստանը 2024 թվականին ամենաշատ հաստատված կորուստներով երեք շրջանների թվում է։ Լրագրողները դա կապում են տեղի կամավորների ակտիվ աշխատանքի հետ, որոնք տվյալներ են հավաքում մահացածների մասին։

ՌԴ ՊՆ-ն չի բացահայտում Ուկրաինայի հետ պատերազմում զոհված զինծառայողների, կամավորների և  բանտարկյալների թիվը։ Վերջին անգամ գերատեսչությունն անձնակազմի կորուստների մասին հայտնել է 2022 թվական-ի սեպտեմբերին՝ նշելով 5937 զոհի մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի