Սեպտեմբերի 23-ին Երևանում հեղափոխությունն ու հակահեղափոխությունը կավարտվեն․ Արմեն Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
Բոլորը

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի հասկանում՝ ինչի՞ց է դժգոհում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ «Ես չեմ հասկանում ԲՀԿ-ի թեկնածուն ինչի՞ց է բողոքում, եթե իր դեմ տեղեկատվական տեռոր են անում, նույնն էլ ինքը պետք է անի։ Սա է ընտրական գործընթացի էությունը, մրցակցությունը տարբեր ձևերով է արտահայտվում»,- Factor.am -ի հետ զրույցում նշում է Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ քաղաքական բոլոր տեխնոլոգիաները, որոնք կարող են նպաստել թեկնածուների հաղթանակին, օգտագործելի են, իսկ «տեղեկատվական տեռորն էլ օրենքի խախտում չէ»։

Արմեն Բադալյանն, այնուամենայնիվ, նկատում է, որ ընտրական պայքարի քաղաքակիրթ ձևերից մեկն էլ թեկնածուների միջև բանավեճն է։ Հարցին՝ թե ինչո՞վ է պայմանավորված «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի՝ բացառապես բոլոր 11 մրցակիցների հետ բանավիճելու որոշումը և իր մրցակիցներից, օրինակ, Նաիրա Զոհրաբյանի հրավերը մերժելը, քաղտեխնոլոգը նշում է․ «Դա խուսափել է նշանակում։ Ասում է, թե 11 թեկնածուի հետ կգնամ բանավեճի, որովհետև իրեն ավելի հեշտ է թաքնվել մյուս գործիչների թիկունքում, իսկ, եթե ինքը դուրս գա բանավեճի երկուսի հետ, ապա իր չկայացվածությունը միանգամից ակնառու կլինի»։

Արմեն Բադալյանի համոզմամբ՝ այս փաստն այնքան ակնառու է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքներին մասնակցելով փորձում է ստվերել այդ բացը։

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուն քաղաքական գործիչ չէ, նա չի կարող քաղաքական կերպարով ներկայանալ, դրա համար էլ վարչապետը գնում է հանրահավաքներին և փորձում է այդ բացը լրացնել զգացմունքային պահերով։ Վարչապետն իր հեղինակությամբ և զգացմունքային ելույթներով փորձում է ծածկել իր թեկնածուի զգալի բացը»,- կարծում է քաղտեխնոլոգը։

Վերջինս նաև նկատում է, որ հասարակության այն հատվածը, որն արդեն դուրս է եկել էյֆորիկ վիճակից, կարող է համախմբվել ավագանու ընտրություններին մասնակցող այլ ուժի շուրջ։ «Բերեմ դրա համար մի քանի պատճառ․ Տարոն Մարգարյանին մի քանի լրատվամիջոցներով ասացին, որ ունի հսկայական ունեցվածք, սակայն 2․5 ամսվա ընթացքում մենք չտեսանք, որ իրավապահ մարմինները մի հարցի վերաբերյալ կանչեն նրան հարցաքննության, այստեղ առաջանում են կասկածներ՝ արդյո՞ք տեղի չի ունեցել անդրկուլիսյան գործարք։ Հաջորդը՝ ասում են 2-րդ նախագահը 4 մլրդ փող ունի, անցել է 4 ամիս, այդ 4 մլրդ-ից գոնե մեկը չի հայտնաբերվել»։

Այս ամենով հանդեձ՝ քաղտեխնոլոգը նշեց․ սեպտեմբերի 23-ին, ժամը 20։00-ին, երբ կփակվեն բոլոր ընտրատեղամասերը, Երևանում հեղափոխությունն ու հակահեղափոխությունը կավարտվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան