«Հայկ Մարությանը հայտարարել է՝ հպարտ է, որ իր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը»․ Վահե Էնֆիաջյան․ ՏԵՍՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
Բոլորը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին խորհրուրդ է տալիս զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հիշեցնում՝ իրենք չեն ցանկանում շատ չակերտներ բացել։

«Մեղադրանքներ են հնչում մեր քաղաքական ուժի նկատմամբ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ի Արաբկիր կառույցի փոխնախագահ՝ Երանոսյան Էդուարդը նույն Հայկ Մարությանի նախընտրական շտաբում ամբողջությամբ իր ներուժով սատարում է նրան։ Համացանցում կարող ենք տեսնել նախկին ՀՀԿ-ականններ, որոնք նման գործելաոճ են իրականացնում։ 2008 թվականի հուլիսի 2-8-ը լույս տեսած TV Մոլլ պարբերականում Հայկ Մարությանը հանդես է գալիս  հայտարարությամբ, որ նա հպարտ է, որ իր որդին՝ Արթուր Մարությանը, ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը։ Անպես որ մենք չենք ցանկանում չակերտները բացել և ամբողջությամբ նման ինֆորմացիայով ողողել համացանցը»,- ասաց պատգամավորը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը շեշտեց՝ պահանջում են իրավապահ մարմիններից գործ հարուցել այն դեպքերի առնչությամբ, որոնցով ապատեղեկատվություն են տարածել թեկնածուի հասցեին։ «Օրենքի ողջ խստությամբ, առհասարակ, թող բոլորը պատասխան տան՝ անկախ նրանից, թե իրենք ո՞ր քաղաքական ուժին են հարում»,- ասաց Վահե Էնֆիաջյանը։

 

Մանրամասները՝տեսանյութում։